Overview

Կառավարման և Ֆինանսներ ֆակուլտետի դեկանը պատասխանատու է ռեկտորին ֆակուլտետի գիտամանկավարժական աշխատանքների վարման, պլանավորման, կազմակերպման և կառավարման համար: Նա վարում և իրականացնում է համապատասխան կառույցների (ԳՄԽ, Հոգաբարձուների խորհուրդ և այլ) կողմից ընդունված քաղաքականությունն ու հրահանգները:

Responsibilities:

- Կազմակերպել և համակարգել ֆակուլտետում դասավանդող դասախոսների աշխատանքը (ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաների՝ մասնագիտական դասընթացների, լեզուների, կամընտրական առարկաների համար);
- Աջակցել ընդունելության քննությունների, դասընթացների և կիսամյակային քննությունների անխափան ընթացքին;
- Աջակցել, ուղղորդել և վերահսկել ուսանողներին ու ասպիրանտներին նրանց ուսումնառության և մասնագիտական հետագծերի կառուցման ընթացքում;
- Ֆակուլտետի շրջանակներում երաշխավորել որակի ապահովմանն առնչվող միջոցառումների արդյունավետ իրականացումը;
- Նպաստել ֆակուլտետի ներքին և արտաքին զարգացմանն ու հեղինակության բարձրացմանը;
- Ռեկտորի կամ Ուսումնական գծով տնօրենի հանձնարարությամբ իրականացնել իր որակավորմանը համապատասխան այլ գործառույթներ;
- Գործընկեր համալսարանների կից դեկանների հետ գործակցաբար և համատեղ իրականացնել ՄԿԾ-ների տեղայնացումը և ֆրանսիացի ու հայ դասախոսների միջև կապերի հաստատումը:

Required Qualifications:

Թեկնածուի որակավորումներ․
- Մագիստրոսի դիպլոմ և Հայաստանում առնվազն 10 տարվա մասնագիտական փորձ, ընդ որում՝ համապատասխան ոլորտում մանկավարժական փորձ, կամ գիտությունների թեկնածուի կոչում և Հայաստանում առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ;
- Հայերեն և ֆրանսերեն (Բ2 մակարդակ) լեզուների իմացությունը պարտադիր է; անգլերենի առնվազն Բ2 մակարդակի իմացությունը ցանկալի է։

Գիտելիքներ․
- Հայկական և եվրոպական բարձրագույն կրթության, մասնագիտական ուսուցման ու հետազոտական համակարգերի լավ իմացություն;
- Կրթական ծրագրերի իրականացման ծախսերի հաշվարկի սկզբունքների իմացություն;
- ՏՀՏ իմացություն։

Տեխնիկական և մանկավարժական ունակություններ․
- Ֆակուլտետի կառավարման կազմակերպման և զարգացման հմտություններ;
- Կրթական ինժեներիայի հմտություններ;
- Ծրագրերի վարման հմտություններ;
- Որակի ապահովմանն ուղղված փոփոխությունների ուղղորդման հմտություններ;
- Տարբեր ոլորտների դերակատարների հավաքագրման և ղեկավարման հմտություններ;
- Վերլուծություններ կատարելու և գրավոր հաշվետվությունների կազմման հմտություններ:

Անձնական որակներ․
- Նորարարություն/ ստեղծագործ միտք;
- Քննադատական միտք;
- Պատրաստակամություն և արագ հակազդելու ունակություն;
- Հաշվետու լինելու ունակություն;
- Թիմային աշխատանք կատարելու ունակություն;
- Խստություն;
- Անաչառություն: