Overview

Հայաստանում Ֆրանսիական Համալսարանը փնտրում է Կարիերայի համակարգողի։

Responsibilities:

Զարգացման և ձեռնարկությունների հետ կապերի բաժնի պատասխանատուի վերահսկողությամբ՝
- Մասնակցել ուսանողների և շրջանավարտների մասնագիտական ներգրավմանը և կողմնորոշմանը նպաստող ծրագրերի մշակմանը և իրականացմանը;
- Կազմակերպել աշխատարաններ աշխատանք փնտրելու տեխնիկայի վերաբերյալ. ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ, ձևական աշխատանքի հարցազրույցներ, սոցիալական ցանցերում ներկայություն, աշխատանքի շուկա, աշխատանք փնտրելու հարթակ և այլն;
- Համագործակցություններ սկսել, զարգացնել և ամրապնդել մասնագիտական միջավայրի, մասնավոր կամ պետական ոլորտի ընկերությունների հետ;
- Ընկերությունների կամ կազմակերպությունների հետ քննարկել համագործակցության հնարավոր ուղիներ. այցելություն ընկերություններ, պրակտիկանտների ընդունելություն, շրջանավարտների հավաքագրում;
- Կատարել համալսարանի շրջանավարտների մասնագիտական ներգրավվածության վերաբերյալ վիճակագրական ուսումնասիրությունների և վերլուծել դրանք;
- Համակարգել կապը համալսարանի շրջանավարտների և նրանց ասոցիացիայի հետ;
- Ստեղծել և համակարգել ուսանող/ շրջանավարտի/ գործատու աշխատանքի որոնման հարթակ;
- Պլանավորել և կազմակերպել շրջանավարտների համար տարբեր միջոցառումներ;
- Ստեղծել և համակարգել շրջանավարտների տարբեր մասնագիտական ակումբներ;
- Ուսանողների համար կազմակերպել շրջանավարտների մասնակցությամբ աշխատարաններ;
- Աջակցել շրջանավարտներին պրակտիկա/ առաջին աշխատանքը գտնելու հարցում;
- Ֆրանկոֆոն կարիերայի թվային կամպուսի գործառույթների համակարգում, կամպուսի կայքի ստեղծում և համակարգում;
- Համալսարանի տնօրինության հանձնարարությամբ կատարել իր որակավորմանը համապատասխան այլ գործառույթներ:

Required Qualifications:

- Բարձրագույն կրթություն (ցանկալի է Մագիստրոսական (Master 2) կամ դրան համարժեք) հասարակական գիտությունների, կառավարման կամ հասարակայնության հետ կապերի ոլորտում;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի, առևտրի, հաղորդակցության և հանրային կապերի ոլորտում;
- Գործարար միջավայրի իմացություն;
- Հայերեն և ֆրանսերեն լեզուների գերազանց իմացություն; անգլերենի լավ իմացություն;
- Բազմամշակութային թիմում աշխատելու ունակություն;
- Գերազանց համակարգչային գիտելիքներ;
- Լավ բանավոր և գրավոր խոսք: