Overview

Հաղորդակցության ավագ ղեկավարը կազմակերպում է ԵՀՀ արտաքին հաղորդակցությունը։

Responsibilities:

Հիմնական գործառույթներ.
- Ղեկավարել ԵՀՀ-ի հաղորդակցության թիմը (որն այս պահին ունի երեք աշխատակից), թիմի հետ պլանավորել ԵՀՀ հաղորդակցության բաժնի անելիքները, ապահովելով գործողությունների իրականացումը և թիմի՝ աշխատանքի հանդեպ էնտուզիազմը;
- Ղեկավարել նոր կայքի մշակման և գործարկման աշխատանքները, կազմակերպել կայքը ստեղծող ընկերության ընտրության մրցույթը և հաղթողի հետ պայմանագրային հարաբերությունները, աջակցել կայքի դիզայնի վերջնականացմանը, կազմակերպել նոր կայքի գործարկումը և հնից նորին անցումը (Դիզայն-մտածողությունն առավելություն է);
- Ստանձնել ԵՀՀ-ի և գործընկերների հեղինակած հայերեն և անգլերեն տեքստերի որակի ապահովման պատասխանատվությունը, ըստ անհրաժեշտության հեղինակելով հայերեն և անգլերեն տեքստեր և/ կամ աջակցելով դրանց խմբագրմանը, խմբագրել անգլերենից հայերեն թարգմանված տեքստերը, ըստ անհրաժեշտության կազմակերպել ոչ էլեկտրոնային տպագրությունների ամբողջական շրջափուլը՝ ԵՀՀ չափորոշիչների հիման վրա (ըստ ԵՀՀ տպագրական ուղեցույցի)։

Լրացուցիչ գործառույթներ․
- Կատարել այլ, այդ թվում՝ ոչ-խոսքային հաղորդակցության ոլորտին, օրինակ՝ լուսանկարներին, տեսանյութերին, ձայնագրություններին առնչվող գործառույթներ, ապահովել ԵՀՀ տեսանելիությունն ու ներկայությունը սոցիալական մեդիա հարթակներում՝ հիմնականում հաղորդակցության թիմի աշխատանքի համակարգման միջոցով;
- Անհրաժեշտության դեպքում աջակցել ԵՀՀ-ի ծրագրային թիմերի հաշվետվությունների և զեկույցների պատրաստմանը;
- Մասնակցել ֆոնդահայթայթման և ռազմավարությունների մշակման գործողություններին, ըստ անհրաժեշտության;
- Լրացուցիչ կարողությունները (համացանցից գրագետ և վարժ օգտվելու կարողությունը, նորարար մտածելակերպը և այլն) կարևոր են, այնուամենայնիվ, առանցքային են ռազմավարական մոտեցումը, մարդկային ռեսուրսների կառավարման և գրավոր տեքստերի, մասնավորապես՝ հայերեն տեքստերի հետ աշխատանքի կարողությունը։

Required Qualifications:

- Առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ, որը հստակ ապացուցում է հայերեն և անգլերեն բարձրորակ տեքստեր գրելու և խմբագրելու կարողությունները;
- Հաղորդակցության, մեդիայի, հասարակագիտության, հումանիտար գիտությունների, գրավոր խոսքի, արվեստների կամ հարակից այլ ոլորտների կրթական որակավորում, արտասահմանում կրթական և այլ փորձառությունն առավելություն է;
- Թիմեր ղեկավարելու փորձ;
- Առցանց հաղորդակցության առանձնահատկությունների և կայքի ֆունկցիոնալությունների իմացություն;
- Հայերեն և անգլերեն գերազանց գրավոր և բանավոր հաղորդակցական կարողություն; ռուսերենի իմացությունն առավելություն է;
- Գրագիտության բարձր մակարդակ, երկու կամ երեք լեզուներով որակյալ տեքստեր արագ և հեշտ ստեղծելու, խմբագրելու և սրբագրելու փորձ և կարողություն;
- Խնդիրների լուծման համար նորարարական մոտեցումների առաջարկներով հանդես գալու և դրանք իրականացնելու կարողություն;
- Համակարգչային ամենաբազմազան, ներառյալ ծրագրավորման հմտություններն առավելություն են։

Պահանջվող հմտություններ․
- Մանրամասներին ուշադրություն դարձնող և մոտիվացված անհատ, ով կարողանում է հեշտությամբ աշխատել թիմում;
- Դիզայնի հմտությունները և բարձր ճաշակն առավելություն են;
- Հաղորդակցության (հատկապես հայերեն գրավոր տեքստերի) սիրահար, մոտիվացված, ստեղծարար, նորարար գաղափարներ ունեցող, թիմային խաղացող։