Overview

ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան Բուսաբանության Ինստիտուտի Հայաստանի Կենսաբազմազանության Տեղեկատվական և Կրթական Կենտրոնը (Էկոկենտրոն) փնտրում է Էքսկուրսավար՝ իր թիմին միանալու համար:

Responsibilities:

- Վարել էկոկենտրոնի ցուցահանդեսները, կենդանի հավաքածուների էքսկուրսիաները տարբեր հասակի այցելուների համար և տեխնիկական աջակցություն ցուցաբերել աշխատանքային սեմինարների վարողներին;
- Աջակցել այցելուների համակարգողին էքսկուրսիոն խմբերի և աշխատանքային սեմինարների (workshops) ժամանակացույցի կազմակերպման գործում;
- Օժանդակություն ցուցաբերել այցելուների համակարգողին կենտրոնի կայքի և սոցիալական ցանցերում էջերի թարմացման գործում:

Required Qualifications:

- Բարձրագույն բնագիտական կրթություն;
- Նույն բնագավարառում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն;
- Հայերենի գերազանց իմացություն; ռուսերենի և անգլերենի իմացությունը խրախուսվում է;
- Համակարգչից և համացանցից օգտվելու տարրական գիտելիքներ;
- Տարբեր տարիքային խմբերի այցելուների հետ բարձր ծանրաբեռնվածության ռեժիմով աշխատելու պատրաստակամություն;
- Ինքնազարգանալու և նորը սովորելու պատրաստակամություն;
- Հաղորդակցության գերազանց հմտություններ;
- Համակարգված աշխատելու ունակություն և պարտաճանաչություն;
- Տեղեկատվությունը յուրաքանչյուր տարիքային խմբին հասկանալի կերպով մատուցելու ունակություն: