Overview

“Նոր Փրոջեքթս” ՍՊ Ընկերությունը, հանդիսանալով «Նոր Տուն» խանութների ցանցի կահույքի արտադրության և արտահանման կազմակերպություն, փնտրում է աշխատանքային փորձով Խորհրդատու-վաճառող:

Responsibilities:

- Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տրամադրել խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ;
- Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի և ակցիաների մասին;
- Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը;
- Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին:

Required Qualifications:

- Բարձրագույն կամ թերի-բարձրագույն կրթություն;
- Աշխատանքային փորձ սպասարկման բնագավառում; աշխատանքային փորձը կահույքի վաճառքի բնագավառում կդիտվի որպես առավելություն;
- Հաղորդակցման հմտություններ;
- Խմբային աշխատանքի ունակություն և պատրաստակամություն;
- Ժամանակի կառավարման հմտություն: