Overview

Սապսան Թրեյդ ընկերությունը փնտրում է Հաշվետար՝ 1С-Հաշվապահ ծրագրի պարտադիր իմացությամբ:

Responsibilities:

- Կատարել արտադրանքի շարժի հաշվառում;
- Ապահովել կոմպլեկտավորման, մուտքի ու ելքի տվյալների ճշգրտությունը; ներքին գործածման համար կազմել համապատասխան հաշվետվություններ;
- Ապրանքների շտեմարանում մուտքագրել ու խմբագրել տվյալներ, ստանդարտացնել առկա տվյալները, ստեղծել ապրանքային խմբեր, պիտակավորել ըստ ապրանքային պարամետրերի;
- Օպտիմալացնել ապրանքի շարժի հաշվառման գործընթացը, իրացման տվյալների վերլուծության համակարգը;
- Կատարել ղեկավարի կողմից տրվող այլ աշխատանքային հանձնարարություններ:

Required Qualifications:

- Բարձրագույն մասնագիտական կրթություն;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ որպես հաշվետար; արտադրության ոլորտի ընկերությունում փորձը կդիտվի որպես առավելություն;
- 1С համակարգի գերազանց իմացություն, համակարգչային հմտություններ՝ MS Office (World, Excel), E-invoicing;
- Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն;
- Արագ ընկալելու և կողմնորոշվելու կարողություն, վերլուծական մտածողություն;
- Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն: