Overview

Էվոկաբանկը փնտրում է Ակտիվների և պարտավորությունների կառավարման մասնագետ, որը ձգտում է գտնել ոչ ստանդարտ լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, ունի միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, և պատասխանատվության բարձր զգացում:

Responsibilities:

- Կատարել իրացվելիության և կապիտալի համարժեքության նորմատիվների ուսումնասիրություն (ICAAP, ILAAP);
- Իրականացնել տոկոսադրույքի մոնիտորինգ
Իրականացնել ֆոնդերի տրանսֆերային գնագոյացման դրույքների հաշվարկներ (FTP);
- Կազմել վերոնշյալ գործառույթներին վերաբերող որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկատվություն, վերլուծություններ և առաջարկություններ և ներկայացնել ակտիվների ու պարտավորությունների կառավարման կոմիտեին;
- Կատարել ԿԲ կարգավորման դաշտում տեղի ունեցող փոփոխությունների ուսումնասիրություն;
- Իրականացնել շուկայի հետազոտություն;
- Կատարել գործընթացների օպտիմալացում և առաջարկել ՏՏ լուծումներ;
- Իրականացնել ֆինանսական մոդելների կիրառման համար տվյալների հավաքագրում և վերլուծություններ:

Required Qualifications:

- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում;
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկում կամ ֆինանսական համակարգում՝ որպես ֆինանսական վերլուծաբան կամ ռիսկերի կառավարման մասնագետ;
- Ֆինանսական մոդելավորման տեխնիկաների իմացություն;
- MS Office ծրագրի խորացված իմացություն;
- Միջազգային որակավորում (CFA, FRM և այլն);
- R, Python, SQL ծրագրերի տեխնիկական իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Մաթեմատիկական և վերլուծական ունակություններ;
- Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն;
- Գործնական ճկուն մտածելակերպ;
- Հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ;
- Նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում;
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն:

About EvocaBank CJSC

Evocabank CJSC is a commercial bank in Armenia. For more information about the Company, please visit: www.prometeybank.am.