Overview

Responsibilities:

Աշխատանքը 

 

Այս աշխատանքի հետ կապված հիմնական պարտականությունները ներառում են.

  • Համագործակցություն և հաղորդակցություն (20%)
    • Հաճախակի խոսել ղեկավարի և թիմակիցների հետ՝ նպատակ ունենալով մշակել հստակ ռազմավարություններ և լուծել խնդիրներ
    • Կապ պահպանել մարզային գործընկերների հետ, ինչպիսիք են, օրինակ, պետական կազմակերպությունները՝ աշխատանքները համակարգելու նպատակով։ 
    • Համագործակցել այլ կազմակերպությունների հետ՝ խուսափելու համար տրամադրվող ծառայությունների կրկնությունից։ 
  • Աջակցել աշակերտներին (50%)
    • Կազմակերպել կրթական միջոցառումներ դպրոց չհաճախող աշակերտների համար
    • Իրականացնել տնային այցելություններ՝ հավաստիանալու, որ աշակերտների կարիքները բավարարվում են։ 
    • Պատրաստել ուսումնական նյութեր/փաթեթներ դպրոց չհաճախող աշակերտների համար
    • Անհրաժեշտության դեպքում իրականացնել վիրտուալ դասընթացներ («COVID-19»-ից զգուշանալու նպատակով)
  • Ընտանեկան ներգրավվածություն (20%)
    • Կապի մեջ մնալ ընտանիքների հետ՝ աշակերտներին ընթացիկ աջակցություն ցուցաբերելու նպատակով։ 
    • Ընտանիքների հետ հաղորդակցությունը կազմակերպել այնպես, որ նրանք մշտապես իմանան, թե ինչ պետք է անել, երբ իրենց աշակերտները բախվում են բարդ իրավիճակների հետ։ 
  • Ինքնազարգացում (10%)
    • Մասնակցել վերապատրաստումներին՝ նպատակ ունենալով կատարելագործել տրավմաները հաշվի առնող ուսուցման և սոցիալ-զգացական ուսումնառության (ՍԶՈւ) հմտությունները։ 

 

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ. «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը շարունակաբար ընդարձակվող, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը գործում է դինամիկ համակարգի սահմաններում։ Մենք փնտրում ենք ուժեղ և փոփոխություններին հարմարվող առաջնորդների կամ, այլ կերպ ասած, նշված պարտականությունները կարող են ժամանակի ընթացքում ենթարկվել փոփոխությունների։ 

 

Required Qualifications:

Ձեր մասին

 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը Ձեզ համար կարող է լինել ճիշտ աշխատատեղը այն դեպքում, եթե Դուք հավատացած եք, որ կարևոր է ունենալ առաջնորդության վրա հիմնված աշխատավայր, որը շարժվում է որոշակի արժեքներով։ Մեր թիմը պետք է բաղկացած լինի մշակույթ ստեղծող անձանցից, որոնք մարմնավորում են այն տիպի առաջնորդությունը, ինչին մենք ձգտում ենք հասնել մեր դասասենյակներում և ողջ համակարգում։ Սա նշանակում է, որ անձնակազմի յուրաքանչյուր անդամ պետք է ձգտի մարմնավորել մեր Քոչարին, ձգտել ամենաբարձր չափանիշներին՝ միևնույն ժամանակ չխուսափելով ընդունել սեփական սխալները։ 

 

Հատուկ այս դերի համար մենք փնտրում ենք թեկնածուի, որն ունի հետևյալ առանցքային կարողությունները. 

  • Կրթություն. մենք փնտրում ենք անձանց, որոնք ունեն աշխատանքային փորձ թե՛ ֆորմալ, թե՛ ոչ ֆորմալ կրթության ոլորտում։ 
  • Հոգեբանական անվտանգության զարգացում. մեզ անհրաժեշտ են կրթության մասնագետներ՝ աշխատելու տրավմա ապրած աշակերտների հետ։
  • Ընտանեկան ներգրավվածություն. երեխաների առողջացման գործում ծնողների և բարեկամների ներգրավվածությունը կարևոր նշանակություն ունի։ Փնտրում ենք այնպիսի անձանց, որոնք պատրաստ կլինեն աշխատել ընտանիքների հետ՝ աշակերտներին օգնելու նպատակով։ 
  • Համագործակցություն. բազմաթիվ դերակատարների ներգրավվածության պարագայում առանցքային նշանակություն ունի տարբեր պետական կազմակերպությունների հետ սերտ համագործակցության կայացումը։ Արտակարգ կրթության գծով օգնականները պետք է կարողանան աշխատել տարբեր մարզային գործընկերների հետ համագործակցությամբ։ 
  • Ճկունություն. իրավիճակի բնույթից ելնելով՝ մեզ անհրաժեշտ են անձինք, որոնք կհարմարվեն և կլինեն ճկուն փոփոխվող միջավայրում։ 

 

Բացի վերոնշյալ առանցքային կարողություններից, փնտրում ենք նաև հետևյալ որակներն ունեցող անձանց.

  • Բակալավրի կրթական աստիճանը պարտադիր է
  • Երեխաների հետ աշխատանքի փորձը պարտադիր է
  • Կդիտարկվեն հատկապես երեխաների հետ հոգեբանական աշխատանքի փորձ ունեցող թեկնածուները
  • Հայերենի գերազանց իմացությունը պարտադիր է, իսկ անգլերենի լավ իմացությունը՝ ցանկալի։ 

 

About Teach For Armenia

Teach For Armenia is an independent, not-for-profit organization that is enlisting Armenia's most promising future leaders in the mission to ensure all children in Armenia have access to an excellent education. Participants in the program, known as Fello