Overview

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում ակտիվ, ստեղծագործ մտածողությամբ, նպատակասլաց ՄՌԿ մասնագետի՝ աշխատակիցների հավաքագրման, ուսուցման և ադապտացման աշխատանքների կազմակերպման համար:

Responsibilities:

  • Կազմակերպել և իրականացնել Ընկերությունում առկա թափուր հաստիքների համալրման ողջ գործընթացը, կոորդինացնել աշխատակիցների տեղափոխությունները, կարիերայի զարգացման հնարավոր ուղիները,
  • Իրականացնել անձնակազմի վերապատրաստման և զարգացման ծրագրեր՝ թրեյնինգներ, կոնֆերանսներ և խորհրդակցություններ,
  • Կազմել թրեյնինգների իրականացման պլաններ և ծրագրեր՝ ելնելով ընկերության առաջնային նպատակներից և խնդիրներից՝ ըստ աշխատակիցների կատեգորիաների և թրեյնինգների թեմատիկ ուղղությունների,
  • Մշակել սպասարկման ոլորտի բարելավմանն ուղղված ուսումնական ծրագրեր՝ ներառելով հաճախորդների սպասարկման կանոնները, հմտությունները,
  • Մշակել արդյունավետ մոտիվացիոն սխեմաներ՝ աշխատակիցներին ոգևորելու և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով,
  • Կազմել հաշվետվություններ կադրերի ընդունման, տեղափոխման, առաջխաղացման, ազատման վերաբերյալ, կատարել վերլուծություններ կադրային հիմնական ցուցանիշների վերաբերյալ,
  • Մասնակցել անհրաժեշտ կադրային գործավարությանը՝ ՀՀ աշխատանքային օրենսդրության նորմերի պահանջների համաձայն,
  • Պատրաստել ներքին իրավական ակտեր՝ հրամաններ, աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր,
  • Օժանդակել և իրականացնել կազմակերպության կորպորատիվ մշակույթի ձևավորման ու զարգացման աշխատանքները։

Required Qualifications:

  • Բարձրագույն կրթություն,
  • ՀՀ աշխատանքային օրենսդրության, կադրային փաստաթղթերի վարման ստանդարտների իմացություն,
  • Առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ /դեղագործական ոլորտի փորձը կդիտվի առավելություն/,
  • Թրեյնինգներ և սեմինարներ կազմակերպելու և վարելու փորձ,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Համակարգչային ծրագրերի (MS Office) լավ իմացություն,
  • Որակական և քանակական վերլուծություններ իրականացնելու ունակություն,
  • Տարաբնույթ գործառույթների պատշաճ իրականացման և ժամկետների վերահսկման կարողություն,
  • Կազմակերպչական, ադմինիստրատիվ և հաղորդակցման ունակություններ:

About Alfa Pharm CJSC

Alfa-Pharm engaged in the import, wholesaling and retailing of medicines in Armenia.