Overview
Responsibilities:
- Վերահսկում և կոորդինացնում է շինարարական աշխատանքների ողջ ընթացքը;
- Համեմատում է կատարված աշխատանքները ճարտարապետական նախագծերի հետ;
- Վերահսկում է շինարարական աշխատանքների և նյութերի որակը;
- Հետևում է որպեսզի շինարարական աշխատանքները կատարվեն սահմանված ժամկետներում;
- Հետևում է շինարարական անձնակազմի աշխատանքի և տեխնիկական անվտանգության նորմերի պահպանմանը;
- Մասնակցում է շինարարական անձնակազմի հավաքագրման աշխատանքներին;
- Հետևում է, որպեսզի նախագծերը համապատասխանեն արտադրական ինժեներական պահանջներին;
- Նոր շինությունների շահագործման հանձնելուց առաջ համոզվում է, որ ինժեներական տեսանկյունից խնդիրներ չկան;
- Չափագրում է կատարված շինարարական աշխատանքները;
- Համեմատում է փաստացի կատարված շինարարական աշխատանքները կատարողական ակտերում նշված աշխատանքների հետ
- Կրում է նյութական պատասխանատվություն շինարարությունում կիրառվող նյութերի համար;
- Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարում է պայմանագրով սահմանված աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն կապված այլ գործառույթներ, որոնք համապատասխանում են իր մասնագիտությանը կամ պաշտոնին
Required Qualifications:
- Բարձրագույն շինարարական կրթություն;
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
- Պլանավորման ունակություն;
- Մարդկանց կառավարելու ունակություն;
- Համակարգված աշխատելու կարողություն;
- Թիմում աշխատելու կարողություն;
- AutoCad ծրագրով աշխատելու հմտություններ;
- Շինարարական նախագծեր իրականացնելու հմտություններ: