Overview
“Ucom LLC” is looking for a “Ավագ ֆինանսական մասնագետ”.
- ՖՀՄՍ պահանջներին համապատասխան համախմբված ֆինանսական հաշվետվությունների և դրանց կից ծանոթագրությունների մշակման աշխատանքների կատարում;
- Հաշվապահական հաշիվների շրջանառության տեղեկագրի մշակում՝ հաշվապահական ծրագրային տվյալների և ՖՀՄՍ ճշգրտումների համախմբման արդյունքում, ՖՀՄՍ ճշգրտումների աշխատանքներին մասնակցություն;
- Համաձայն ՖՀՄՍ 15-ի հասույթի ճանաչման քաղաքականության շրջանակներում հաճախորդների հետ պայմանագրերի կատարման ենթակա պարտականությունների բնույթի և ժամկետների որոշմամբ հասույթի ճշգրտում. հասույթի մանրամասն ներկայացում;
- Աշխատակազմի գծով ծախսերի՝ աշխատակիցների վարձատրության և դրանց կապիտալացման մասին ամսական համապարփակ հաշվետվության պատրաստում (այդ թվում՝ ՖՀՄՍ 15-ի ներկայիս պահանջների համաձայն՝ հաճախորդների հետ պայմանագրերի հետ կապված լրացուցիչ ծախսումների կապիտալացումը, մասնավորապես՝ վաճառքի գծով միջնորդավճարները և աշխատակիցներին վճարովող պարգևավճարները, որոնք ուղղակիորեն վերագրելի են նոր բաժանորդների ներգրավմանը;
- Իրավաբանական անձանց և անհատների առևտրական դեբիտորական պարտքերի գծով սպասվող պարտքային վնասի (ECL) հաշվարկի կատարում համաձայն ՖՀՄՍ 9-ի;
- Պայմանագրային ակտիվների և պայմանագրային պարտավորությունների մասին տեղեկատվության պատրաստում;
- Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ծանոթագրության պատրաստում համաձայն ՖՀՄՍ-երի;
- Բիլինգային հաշվետվությունների, այդ թվում՝ տրաֆիկների, հաճախորդների բազայի, AUPU և ARPU հաշվետվությունների արտածում, մշակում և արխիվացում ամսական պարբերականությամբ;
- Վիճակագրական հաշվետվությունների պատրաստում;
- Արտաքին աուդիտորական աշխատանքներում ակտիվ մասնակցություն և համագործակցություն:
- ՖՀՄՍ տիրապետում;
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության, բիզնես ադմինիստրացիայի կամ այլ համապատասխան մասնագիտական ոլորտում;
- Բիզնեսի/ֆինանսական մասնագետ/վերահսկող կամ ֆինանսներին առնչվող այլ աշխատանքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ;
- MC Excel-ի խորացված իմացություն;
- Ճկունություն և ինքնուրույն աշխատելու և միևնույն ժամանակ հաշվետու լինելու կարողություն;
- Կազմակերպելու և համակարգելու (խմբում աշխատելու) գերազանց հմտություններ:
About Ucom LLC
"Ucom" LLC is a unified communications operator in Armenia, which offers symmetrical and mobile broadband Internet and other services.