Overview
“Պրեմիեր Ֆուդս” ընկերությունը փնտրում է փորձառու ավագ հաշվապահի իր մեծ թիմին միանալու համար, ով պատասխանատու կլինի ՀՀ օրենսդրության համաձայն ընկերության հաշվապահական հաշվառման վարման, հաշվետվությունների կազմման ու ներկայացման գործընթացի համար:
Responsibilities:
- Իրականացնել ընկերության հաշվապահական հաշվառման գործընթացը՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության:
- Ապահովել հաշվապահական հաշվառման քաղաքականության կիրառման հետևողականությունը ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների համապատասխան:
- Կազմել և ներկայացնել հարկային և ֆինանսական հաշվետվություններ:
- Կազմակերպել և իրականացնել հաշվեկշռային և արտահաշվեկշռային հաշվառում:
- Կազմակերպել և հետևել ներմուծված ապրանքների պատշաճ մուտքագրմանը և ինքնաժեքի ձևակերպմանը:
- Գրանցել և ճշգրտել վաճառքից ձևավորված հասույթը:
- Մասնակցել արտաքին ֆինանսական հաշվետվությունների կազմմանը, այդ թվում ՀՀ հարկային ծառայութուն,ազգային վիճակագրական վարչություն:
- Աջակցել ստորաբաժանման արդյունավետության բարձրացման և աշխատանքների օպտիմալացման առաջարկներին:
- Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում:
Required Qualifications:
- Բարձրագույն մասնագիտական կրթություն
- Նվազագույնը 5 տարվա հաշվապահի կամ ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձ
- ՀԾ, 1C, MS Excel գերազանց իմացություն
- ՀՀ Հարկային օրենսդրության գերազանց իմացություն
- Վերլուծական մտածողություն
- Կազմակերպչական, համակարգման, պլանավորման և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
- Առաջնահերթություններ սահմանելու, որոշումներ կայացնելու և խնդիրների լուծման կարողություն
- Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի լավ իմացություն