Overview

Responsibilities:

  • Իրականացնել բիզնես պահանջների պլանավորում, խմբավորում և փաստաթղթավորում:
  • Ընթացիկ գործընթացները սահմանելու, բիզնեսի նպատակները պարզաբանելու և տեխնոլոգիական պահանջները հստակեցնելու նպատակով խորհրդակցել իրագործող և այլ թիմերի հետ:
  • Կատարել առաջնային ֆայլերի տվյալների նախնական վերլուծություն՝ բովանդակությունը ստուգելու նպատակով:
  • Վերլուծել հաճախորդների խնդիրները:
  • Մասնակցել համակարգի/տվյալների բազայի նախագծմանը կամ բարելավմանը և արդյունավետ հաղորդակցվել արդյունքների վերաբերյալ:
  • Մշակել փաստաթղթերը՝ տեխնիկական առանձնահատկություններ, բիզնես պահանջներ, գործընթացների հոսքեր, փոփոխությունների պահանջներ:
  • Առաջարկվող լուծումների համար ապահովել համակարգի բարձր մակարդակի պատրաստվածություն և ստուգել այն իրագործող թիմի հետ:
  • Ներարկել բիզնես կանոններ տվյալների բազայում:
  • Փորձարկել, իրագործել և դիտահսկել տվյալների և ցուցակների մշակման գործընթացները՝ հաճախորդների տվյալների բազա ստեղծելու և սպասարկելու նպատակով:
  • Ապահովել տվյալների մշակման, տվյալների բեռնումների, հաշվետվությունների և այլ գործընթացների բարձր որակ (QA):
  • Իրականացնել բյուջեի պլանավորում և կանխատեսում։

Required Qualifications:

  • Մագիստրոսի աստիճան բիզնեսի, կառավարման, ինֆորմատիկայի, կիրառական մաթեմատիկայի, վիճակագրության կամ առնչվող այլ ոլորտներում:
  • 2 + տարվա փորձ բիզնես համակարգերի վերլուծության մեջ:
  • 2 + տարվա փորձ գործընթացների ստեղծման և բարելավման, տվյալների բազաների ստեղծման, տվյալների մշակման, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (CRM) լուծումների կամ խոշոր տվյալների (master data) կառավարման մեջ:
  • Ինչպես թիմային, այնպես էլ  ինքնուրույն աշխատանելու ունակություն:
  • Արտաքին և ներքին աշխատակազմերի (բոլոր մակարդակներում) հետ փոխգործակցելու ունակություն:
  • Տեխնիկական, վերլուծական և խնդիրների լուծման հիմնավոր հմտություններ:
  • Նախագծերի համակարգման և որոշումների կայացման գերազանց հմտություններ:
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ:
  • Սեղմ ժամկետներում բազմաթիվ նախագծեր իրականացնելու ունակություն:
  • PL/SQL օգտագործելու ունակություն:
  • ETL գործիքակազմի իմացություն։
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի սահուն իմացություն:
  • Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման բնագավառում և/կամ փորձի կառավարման լուծումների բնագավառում փորձը կհամարվի ՄԵԾ առավելություն:
  • Ոլորտին առնչվող պրոցեսավորման, փորձի կառավարման, հետադարձ կապի հավաքագրման փորձը կհամարվի ՄԵԾ առավելություն։