Overview
Հաճախորդներին բրոքերային ծառայությունների պատշաճ մատուցում:
Responsibilities:
- Հաճախորդների համար բրոքերային հաշիվների բացում և սպասարկում
- Հաճախորդներին մասնագիտական ներդրումային ծառայությունների պատշաճ ներկայացում և մատուցում
- Հաճախորդների հանձնարարականների կատարում լավագույն պայմաններով` հաշվի առնելով գործարքի ծավալը, գինը, կատարման ժամկետը և այլ էական պայմանները
- Կազմակերպական և կառավարչական արդյունավետ միջոցների ներդրում` իր կողմից ներդրումային առաջարկությունների կազմման և տարածման հետ կապված շահերի բախումները կանխելու նպատակով
- Հաճախորդներին բրոքերային ծառայությունների մատուցման հետ կապված փաստաթղթաշրջանառության վարում
- Ներքին և արտաքին ֆինանսական շուկաների վերլուծություն
- Բրոքերային ծառայությունների սպասարկման որակի բարելավման նպատակով միջազգային փորձի, մրցակիցների, նոր գործիքների և շուկաների վերլուծություն, առաջարկների ներկայացում
- Հաճախորդների ներգրավման ուղղությամբ միջոցառումների իրականացում՝ այդ թվում զանգերի միջոցով
Required Qualifications:
- Բարձրագույն տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ներդրումային ոլորտում
- «Ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձի` բրոքերի լիցենզիա» Համաձայն ՀՀ օրենսդրության պահանջների (ցանկալի է)
- Microsoft Office, ՀԾ Բանկ և Outlook համակարգի գերազանց իմացություն
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացություն
- Հաճախորդների սպասարկման, տեղեկատվության հասանելի մատուցման, բանակցությունների վարման ունակություն
- Տեխնիկական և հիմնարար վերլուծություն իրականացնելու հմտություններ,
- Հաղորդակցման հմտություններ և կազմակերպչական ձիրք
- Ծանրաբեռնված, լարված պայմաններում ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
- Հիմնավորված որոշումներ կայացնելու և լարված իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
- Թիմային աշխատանքի ունակություններ և կիրթ պահելաձև
- Պատասխանատվության բարձր զգացում
- Ժամանակի կառավարման ունակություն, օբյեկտիվ և անկողմնակալ որոշումներ կայացնելու ունակություն