Overview

Responsibilities:

Զարգացման եւ կազմակերպությունների հետ կապերի բաժնի պատասխանատուի վերահսկողությամբ՝

  • Մասնակցել ուսանողների և շրջանավարտների մասնագիտական ներգրավմանը և կողմնորոշմանը նպաստող ծրագրերի մշակմանը և իրականացմանը,
  • Կազմակերպել աշխատարաններ աշխատանք փնտրելու տեխնիկայի վերաբերյալ. ինքնակենսագրական, մոտիվացիոն նամակ, ձևական աշխատանքի հարցազրույցներ, սոցիալական ցանցերում ներկայություն, աշխատանքի շուկա, աշխատանք փնտրելու հարթակ…
  • Համագործակցություններ սկսել, զարգացնել և ամրապնդել մասնագիտական ​​միջավայրի, մասնավոր կամ պետական ոլորտի ընկերությունների հետ,
  • Ընկերությունների կամ կազմակերպությունների հետ քննարկել համագործակցության հնարավոր ուղիներ. այցելություն ընկերություններ, պրակտիկանտների ընդունելություն, շրջանավարտների հավաքագրում,
  • Ապահովել կապը համալսարանի շրջանավարտների և նրանց ասոցիացիայի հետ,
  • Մասնակցել ՀՖՀՀ-ի ակսելերատորի  ռազմավարության մշակմանն ու իրականացմանը,
  • Համակարգել ակսելերատորի մասնակիցների, գործարար աշխարհի ներկայացուցիչների, տեխնիկական փորձագետների, հրավիրված դասախոսների ընտրությունը,
  • Համակարգել ստարտափների  ցուցակագրման և ֆիլտրման գործընթացը,
  • Ապահովել ստարտափների աջակցման  վարչական մասը,

Համալսարանի տնօրինության հանձնարարությամբ կատարել իր որակավորմանը համապատասխան այլ գործառույթներ :

Required Qualifications:

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է Մագիստրոսական (Master 2) կամ դրան համարժեք) հասարակական գիտությունների, կառավարման  կամ հասարակայնության հետ կապերի ոլորտում,
  • Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի, առևտրի, հաղորդակցության և հանրային կապերի ոլորտում,
  • Գործարար միջավայրի իմացություն,
  • Հայերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Ձեռնարկատիրական մշակույթ
  • Բազմամշակութային թիմում աշխատելու ունակություն,

Գերազանց համակարգչային գիտելիքներ: