Overview

“Action Against Hunger” is looking for a “Ճարտարագետ/շինարար”.

Responsibilities:

  • Անցկացնել շենքերի, որոնք ներկայումս ծառայում են փախստականների կամ նման կարգավիճակ ունեցող մարդկանց համար որպես հավաքական ապաստարաններ, վերականգնողական/շինարարական աշխատանքների տեխնիկական իրագործելիության գնահատում։  
  • Կազմել վերականգնողական և շինարարական աշխատանքների տեխնիկական նախագծման փաստաթղթեր։
  • Մշակել գնումներին առընչվող փաստաթղթեր, ներառյալ ֆինանսական հաշվարկներ և տեխնիկական բնութագրեր։
  • Աջակցել գնումների կազմակերպման գործընթացին՝ հաշվետվությունների կազման և տեխնիկական գնահատման միջոցով։
  • Աջակցել տեխնիկական բնույթի աշխատանքային պայմանագրի մշակման և կազման գործընթացներին։
  • Կապալառուների հետ համատեղ մշակել շաբաթական և ամսական աշխատանքային պլաններ։
  • Ապահովել վերականգնողական և շինարարական բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու անհրաժեշտ թույլտվությունները։
  • Իրականացնել վերականգնողական և շինարարական աշխատանքների ամենօրյա մշտադիտարկում՝ ապահովելով բոլոր պլանավորված գործողությունների իրականացումը ըստ նախագծի, տեխնիկական բնութագրերի և աշխատանքային գրաֆիկի։
  • Հետամուտ լինել բոլոր վերականգնողական և շինարարական աշխատանքների իրականացմանը՝ որակի և հաշվետվողականության չափանիշների համաձայն։
  • Աջակցել շինարարական աշխատանքներում պահանջվող նյութերի (որակական և քանակական) առկայությունը՝ ըստ մշակված աշխատանքային պլանի, ինչպես նաև ապահովել անհրաժեշտ քանակի մասնագետների ներգրավվումը շինարարական/վերականգնողական աշխատանքներում:
  • Շինարարական/վերականգնողական գործընթացում ծագած ցանկացած հարց լուծել փոխըմբռման և փոխադարձ հարգանքի մթնոլորտում։
  • Ապահովել անվտանգության ընթացակարգերի ու կանոնների իրականացումը՝ ներառյալ COVID 19-ին առընչվող կանխարգելման կանոնները:
  • Պարբերաբար պատրաստել շինարարության ընթացքին առընչվող հաշվետվություններ։
  • Ծրագրի համակարգողի և պատասխանատուի հետ համագործակցաբար զեկուցել ծագած խնդիրների մասին և հանդես գալ առկա խնդիրներն արդյունավետ լուծման առաջարկություններով:
  • Ստուգել համաձայնեցված ստանդարտներին համապատասխան կատարված աշխատանքների որակը և ծավալը, ինչպես նաև  դուրս գրել վճարման ենթակա անդորագրեր։
  • Այլ շահագրգիռ կողմերի հետ ցուցաբերել համակարգված մոտեցում՝ վերականգնողական և շինարարական աշխատանքների սահուն և արդյունավետ իրականացման համար:
  • Անհրաժեշտության դեպքում տեխնիկապես աջակցել թիմի մյուս անդամներին և կապալառուներին՝ ապահովելով աշխատանքի սահուն և արդյունավետ իրականացումը։

Required Qualifications:

  • Բարձրագույն կրթություն ճարտարագիտության կամ շինարարության ոլորտներում։
  • Շինարարության ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ` ներառյալ ջրի/ ջրահեռացման, վերականգնողական և սանիտարական պայմանների բարելավման ոլորտներում։
  • Կազմակերպչական և պլանավորման հմտություններ՝ հավաքական կացարաններում վերականգնողական աշխատանքների պատշաճ կատարումն ապահովելու համար։
  • Շահագրգիռ կողմերի և շահառուների հետ ամենօրյա հաղորդակցության հմտություններ։
  • Համակարգչային գերազանց գիտելիքներ MS-Office կիրառական ծրագրակազմով (MS Word, Excel, Power Point);
  • AutoCAD/ArchiCAD կամ նմանատիպ տեխնիկական նախագծման ծրագրերի իմացությունը դիտարկվում է էական առավելություն։
  • Նախագծերի իրականացման վայրեր հաճախ ճամփորթելու պատրաստակամություն։
  • Հայոց լեզվի գերազանց իմացություն:
  • Անգլերենի կամ ռուսերենի իմացությունը դիտարկվում է էական առավելություն:
  • Շատ լավ հաղորդակցման հմտություններ;
  • Վերլուծական կարողություն և զեկույցներ պատրաստելու հմտություններ;
  • Թիմային աշխատանքի կարողություն՝ բարձր արհեստավարժության զգացումով և կազմակերպության հանդեպ հավատարմությամբ։
  • Փորձառություն գենդերային հավասարության խթանմանն ուղղված հարցերում։
  • Մարդասիրական արժեքներով առաջնորդվելու կարողություն։
  • Աշխատանքային ժամերի և աշխատանքի վայրի առընչությամբ ճկունություն։