Overview

«Լավատեկա» ՍՊ ընկերությանը անհրաժեշտ է մասնագետ հարկային և ֆինանսական հաշվառում վարելու, հարկային և կառավարչական հաշվետվություններ պատրաստելու համար։ Լավագույն թեկնածուն ցանկալի է լինի աշխատասեր, մոտիվացված և անալիտիկ մտածելակերպով։

Responsibilities:

- Վարել հարկային հաշվառումը և ներկայացնել հաշվետվություններ պետական մարմիններին;
- Վարել ֆինանսական/ կառավարչական հաշվառումը;
- Գրանցել առօրյա բոլոր գործարքները Էլեկտրոնային ծրագրերում;
- Պատրաստել կառավարչական հաշվետվություններ;
- Կազմակերպել հաշվետարի և գանձապահի առօրյա աշխատանքները:

Required Qualifications:

- Տնտեսագիտության կամ հաշվապահության բակալավրի դիպլոմ;
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում;
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ որպես գլխավոր հաշվապահ ԱԱՀ դաշտում աշխատող կազմակերպությունում;
- MS Excel-ի և hայկական ծրագրերի իմացություն;
- Պատրաստակամություն սովորելու և զարգանալու;
- Պատասխանավության բարձր զգացում և անալիտիկ մտածելակերպ: