Overview

Responsibilities:

Աշխատանքը ենթադրում է

  • Հաղորդակցական ծրագրերի կառավարում՝ օգնելով հաղորդակցական բաժնի ծրագրերի պատասխանատուին,
  • Ծրագրերի ժամանակացույցի և գործողությունների կազմում և բաշխում,
  • Պատվիրատուների կողմից հետադարձ կապի ապահովում՝ որոշակի պարբերականությամբ ծառայություններից բավարարվածության հարցման իրականացում և արդյունքների ներկայացում,
  • Մասնակցություն թիմային քննարկումներին և իրականացվող արշավներին, հաղորդակցական գործողությունների համար գաղափարների գեներացում,
  • Համագործակցություն Հաղորդակցության բաժնի և Ընկերության մյուս մասնագետների հետ` հնարավոր սխալներն ու թերություններն արագ բացահայտելու և շտկելու պատրաստակամությամբ,
  • Աջակցություն ընկերության և ընկերության պատվիրատուների հանրային իրադարձությունների` մամլո ասուլիսների, հետազոտության արդյունքների ներկայացմանը,
  • Օժանդակություն ընկերության և ընկերության պատվիրատուների արդյունավետ հաղորդակցության կազմակերպման համար անհրաժեշտ այլ աշխատանքների իրականացմանը,
  • Շուկայի և մրցակիցների կողմից իրականացվող քաղաքականության միտումների հսկողություն և պարբերաբար գնային ճկուն քաղաքականության առաջարկների մշակում, ծառայությունների փաթեթի ընդլայնման և ճկունության, միջոցառումների կազմակերպման համար:
  • Մարքեթինգային միջոցառումների արդյունավետության ու հետագա զարգացման հնարավորությունների կազմակերպում և վերլուծություն:
  • Ընկերության հաղորդակցության բաժնի աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ ցանկացած հանձնարարված առաջադրանքի կատարում:

Required Qualifications:

Մեր թիմին միանալու համար անհրաժեշտ է ունենալ

  • Բակալավրի որակավորում՝ մարքեթինգի կամ հարակից ոլորտներում,
  • Գրավոր և բանավոր հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:
  • Համակարգչային գրագիտություն. MS Word, MS Excel, MS PowerPoint, համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն, ինտերնետային մարքեթինգի հնարների տիրապետում:
  • Շնորհանդեսներ պատրաստելու և ներկայացնելու գերազանց հմտություններ,
  • Ծանոթություն սոցիոլոգիական հետազոտությունների, հանրային կարծիքի ուսումնասիրությունների տեխնիկային և տերմինաբանությանը,
  • Ժամանակային խիստ սահմաններում աշխատելու ունակություն, միաժամանակ մի քանի ուղղությամբ աշխատելու հմտություն, ճկունություն,
  • Խմբային աշխատանքի ունակություն և պատրաստակամություն, հաղորդակցման և բանակցային գերազանց հմտություններ,
  • Բարձր անձնային հատկանիշներ՝ շփման ունակություն, պատասխանատվության զգացում, ազնվություն, նվիրվածություն, մասնագիտական հետաքրքրվածություն: