Overview

Responsibilities:

Լուսաբանել կազմակերպության ընթացիկ գործունեությունը 

- Մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող գործողությունների լուսաբանում (այդ թվում՝ ոստիկանության, քննչական մարմինների կողմից, դատարաններում, դատախազության, պետական այլ մարմինների կողմից)

- Կազմակերպության գործունեության, մարդու իրավունքների վերաբերյալ տեղեկատվական նյութերի, ռեպորտաժների պատրաստում

- Հրապարակվող զեկույցների/տեղեկանքների վերաբերյալ կարճ, ուղեկցող նյութերի պատրաստում

- Անհրաժեշտության դեպքում՝ Կազմակերպության շահառուների հետ հարցազրույցների անցկացում

 

Միջոցառումների մասին տեսա/լուսանկարահանման և այլ միջոցներով հանրային իրազեկում 

- Սրբագրել, խմբագրել կազմակերպության կայքէջում (այլ հարթակներում) հրապարակվող նյութերը

- Մասնակցել միջոցառումների կազմակերպման աշխատանքներին (անհրաժեշտության դեպքում)

 

Հիմնական պարտականություններին առնչվող այլ գործառույթներ։

 

Required Qualifications:

- Բարձրագույն կրթություն՝ հաղորդակցության կամ հարակից ոլորտներում

- Հայերենի գերազանց իմացություն

- Ռուսերենի և անգլերենի առնվազն միջին մակարդակի իմացություն

- Տեքստերի հետ աշխատելու գերազանց հմտություններ

- Համակարգչային հմտություններ (Google ծառայությունների ու ծրագրերի հետ աշխատելու հմտություն, Microsoft office փաթեթի լավ իմացություն, WordPress-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն)

- Լուսանկարահանման, տեսանկարահանման, մոնտաժի հմտություններ

- Կազմակերպական հմտություններ 

- Հաղորդակցվելու, թիմում աշխատելու գերազանց հմտություններ

- Մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրվածություն 

- Արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտություն և ճկունություն

- Ստեղծագործական, նորարարական մոտեցում