Overview
Responsibilities:
- Պատասխանել կորպորատիվ հաճախորդների, ինչպես նաև ՄՏՏ ընկերության զանգերին և գրավոր հարթակներում (պաշտոնական կայքի և Յուքոմ հավելվածի Առցանց օգնություններ, Ֆեյսբուք, Ինստագրամ սոցիալական հարթակների մեկնաբանություններ և անձնական նամակներ, Android և IOS ՕՀ-ում ընկերության բոլոր հավելվածների մեկնաբանություններ), տրամադրել ընդհանուր տեղեկություններ ընկերության առաջարկների, ծառայությունների, սակագնային պլանների, խթանիչ միջոցառումների մասին, պատասխանել հաշվեկշռի և հաշիվների վերաբերյալ հարցումներին, հաճախորդներին տեղեկացնել գրանցված խափանման հայտերի կարգավիճակի մասին, անհրաժեշտության դեպքում տրամադրել տեխնիկական աջակցություն,
- Առաջին զանգով լուծում տալ հաճախորդների խնդիրներին և անհրաժեշտության դեպքում բացահայտել խնդիրներն ու հրատապ խնդիրներին հետագա լուծում տալու նպատակով դրանք ներկայացնել խափանումների վերացման համար պատասխանատու թիմին,
- Անհրաժեշտության դեպքում կատարել վճարման վերջնաժամկետի երկարացում, գումարային սահմանաչափի փոփոխություն և այլ տարատեսակ գործարքների շարժական և ֆիքսված կապի կորպորատիվ բաժանորդների համար
- Մասնակցել նոր ծառայությունների վերաբերյալ կազմակերպվող նախապատրաստական դասընթացերին:
Required Qualifications:
- Բարձրագույն կրթություն (բակալավրի աստիճան) կամ ուսանող,
- Ցանկալի է աշխատանքային փորձ թեժ գիծ ծառայությունում կամ հաճախորդների սպասարկմանը առնչվող այլ ոլորտներում,
- Հասանելիություն առավոտյան, ցերեկային ու երեկոյան հերթափոխով աշխատելու համար,
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն (պարտադիր հաղորդակցում օտարալեզու հաճախորդների հետ),
- Լսելու ունակություն,
- Սթրեսակայունություն,
- Հաճախորդամետ մոտեցում,
- Բջջային սարքավորումների վերաբերյալ հիմնական գիտելիքներ,
- MS Office ծրագրային փաթեթի (Word, Excel, Power Point, Outlook) և ինտերնետի իմացություն:
About Ucom LLC
"Ucom" LLC is a unified communications operator in Armenia, which offers symmetrical and mobile broadband Internet and other services.