Overview

Responsibilities:

  • Պատասխանել կորպորատիվ հաճախորդների, ինչպես նաև ՄՏՏ ընկերության զանգերին և գրավոր հարթակներում (պաշտոնական կայքի և Յուքոմ հավելվածի Առցանց օգնություններ, Ֆեյսբուք, Ինստագրամ սոցիալական հարթակների մեկնաբանություններ և անձնական նամակներ,  Android և IOS ՕՀ-ում ընկերության բոլոր հավելվածների մեկնաբանություններ), տրամադրել ընդհանուր տեղեկություններ ընկերության առաջարկների, ծառայությունների, սակագնային պլանների, խթանիչ միջոցառումների մասին, պատասխանել հաշվեկշռի և հաշիվների վերաբերյալ հարցումներին, հաճախորդներին տեղեկացնել գրանցված խափանման հայտերի կարգավիճակի մասին, անհրաժեշտության դեպքում տրամադրել տեխնիկական աջակցություն,
  • Առաջին գանգով լուծում տալ հաճախորդների խնդիրներին և անհրաժեշտության դեպքում բացահայտել խնդիրներն ու հրատապ խնդիրներին  հետագա լուծում տալու նպատակով դրանք ներկայացնել խափանումների վերացման համար պատասխանատու թիմին,
  • Անհրաժեշտության դեպքում կատարել վճարման վերջնաժամկետի երկարացում, գումարային սահմանաչափի փոփոխություն և այլ տարատեսակ գործարքների շարժական և ֆիքսված կապի կորպորատիվ բաժանորդների համար
  • Մասնակցել նոր ծառայությունների վերաբերյալ կազմակերպվող  նախապատրաստական դասընթացերին,

Required Qualifications:

  • Բարձրագույն կրթություն (բակալավրի աստիճան) կամ ուսանող,
  • Ցանկալի է աշխատանքային փորձ թեժ գիծ ծառայությունում կամ հաճախորդների սպասարկմանը այլ առնչվող ոլորտներում,
  • Հասանելիություն առավոտյան, ցերեկային ու երեկոյան հերթափոխով աշխատելու համար,
  • Գերազանց բանավոր և գրավոր խոսք,
  • Թիմային աշխատանքի հմտություններ,
  • Լսելու ունակություն,
  • Սթրեսակայունություն,
  • Հաճախորդամետ մոտեցում,
  • Բջջային սարքավորումների վերաբերյալ հիմնական գիտելիքներ,
  • MS Office ծրագրային փաթեթի (Word, Excel, Power Point, Outlook) և ինտերնետի իմացություն
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն:

About Ucom LLC

"Ucom" LLC is a unified communications operator in Armenia, which offers symmetrical and mobile broadband Internet and other services.