Overview
Արմսվիսբանկ ՓԲ ընկերության Վարկավորման դեպարտամենտի կորպորատիվ վարկավորման բաժնին անհրաժեշտ է համապատասխան աշխատանքային փորձով վարկային վերլուծաբան:
Responsibilities:
- Վարկավորման բանակցություններին մասնակցություն,
- Վարկային ռիսկերի գնահատում, այդ թվում ֆինանսական տվյալների վերլուծություն,
- Վարկի վերլուծության հարցաթերթիկի կազմում և ներկայացում վարկային կոմիտեին,
- Վարկի վերլուծության համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, պահպանում և վարկավորման գործընթացին աջակցելու համար այլ գործառույթների իրականացում,
- Հաճախորդների հետ հանդիպումների իրականացում և գործարքի պայմանների և Բանկի հետ համագործակցության զարգացման հեռանկարների քննարկում,
- Գործող հաճախորդների բանկային ծառայությունների պահանջների ուսումնասիրություն, բիզնես-խորհրդատվության մատուցում,
- Նոր բանկային ծառայությունների մշակում, օտարերկրյա և տեղական բանկերի կողմից առաջարկվող նմանատիպ ծառայությունների ուսումնասիրում,
- Ծրագրային վարկերի տեղաբաշխման վերահսկողության իրականացում:
Required Qualifications:
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ Բանկային/ֆինանսական ոլորտում
- Կորպորատիվ վարկային հաճախորդների հետ աշխատանքային փորձը ցանկալի է
- ֆինանսական վերլուծության հիմունքների իմացություն
- Նախաձեռնող, ճկուն և վճռական
- Պատասխանատվության բարձր աստիճան
- Հաղորդակցման և կազմակերպչական գերազանց հմտություններ
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
- Microsoft Office ծրագրային փաթեթի գերազանց իմացություն
- Arm Soft Bank իմացությունը ցանալի է