Overview
Կանապեա ընկերությունը, որն իրականացնում է catering ծառայություններ, փնտրում է կորպորատիվ վաճառքի մասնագետ՝ ավելացնելու գոհունակ հաճախորդների ծավալներն ու ապահովելու ընկերության դինամիկ զարգացումը։
Իսկ մինչ հիմնական աշխատանքի անցնելը ընտրված թեկնածուն ստանում է՝
Վաճառքի պրոֆեսիոնալ մասնագետի վերապատրաստում 300.000դրամ արժողությամբ` 2 ամիս տևողությամբ
Պլանավորման, պրոդուկտների գերազանց յուրացման, շուկայի վերլուծության, սեգմենտավորման և այլ անհրաժեշտ գործիքների հետ աշխատելու հմտություններ
Շփման հոգեբանության և անձնական արդյունավետության զարգացման ուսուցում ընկերության հաշվին
Բանակցային և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
Աշխատանքի բնույթը՝ Աշխատանք գրասենյակում և դրանից դուրս՝ ակտիվ զանգերի և հանդիպումների իրականացմամբ։
Աշխատավարձը ձևավորվում է ֆիքսված մասից, միջնորդավճարներից և պարգևավճարներից։
Աշխատանքի ընդունման կարգը՝ պարտադիր թեստավորում և փորձաշրջան
- Աշխատանք առկա հաճախորդների հետ
- Նոր հաճախորդների ներգրավում
- Հաճախորդների իրազեկում նոր պրոդուկտների և հատուկ առաջարկների մասին
- Առկա հաճախորդներին ավելի առաջադեմ և նորարար պրոդուկտների ներկայացում
- Հաճախորդների սպասարկում և խորհրդատվություն
- Հաճախորդների բազայի վարում և աշխատանքի հաշվառում
- Օրական, շաբաթական և ամսական հաշվետվությունների կազմում
Այս ամենը Ձեզ համար է, եթե՝
- Դուք սովոր եք աշխատել արդյունքի, այլ ոչ թե հաշվառման համար
- Դուք պատասխանատու և կազմակերպված անձնավորություն եք և կարող եք դնել նպատակներ և ժամանակին իրականացնել դրանք
- Ազատ եք և համոզիչ շփման մեջ
- Տիրապետում եք կամ ցանկանում եք տիրապետել վաճառքի և բանակցությունների հմտություններին
- Ցանկանում եք վաստակել մեծ եկամուտներ