Overview
Responsibilities:
- Իրականացնել դեղատնային ցանցում նոր կադրերի ներգրավման, մասնագիտական ուսուցման և վերապատրաստման գործընթացները,
- Կազմակերպել և իրականացնել հարցազրույցներ, ընտրել դեղատնային ցանցի համար համապատասխան թիրախային խմբեր,
- Հիմնվելով դեղագետ/դեղագործների մասնագիտական պահանջների վրա՝ կազմել համապատասխան թեստեր, իրականացնել դիմորդների նախնական դիտարկում և գնահատում,
- Մշակել, կազմակերպել և իրականացնել նախնական դիտարկման փուլն անցած անձանց մասնագիտական վերապատրաստման և զարգացման ծրագրեր՝ կիրառելով անհատական և խմբային մեթոդներ,
- Կազմակերպել դեղագետ/դեղագործների դեղատնային պրակտիկան,
- Մշտապես ապահովել պահեստային աշխատողների բազան՝ անհրաժեշտության դեպքում դեղատնային ցանցին արագ աշխատակիցներով ապահովելու համար,
- Կազմել թրեյնինգների իրականացման տարեկան պլան՝ հստակ ժամանակացույցով,
- Կազմակերպել ուսուցման գործընթացի փաստաթղթային ապահովումը, վարել աշխատակիցների և թեկնածուների բազաները,
- Իրականացնել անհրաժեշտ կադրային գործավարությունը՝ ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջներին համապատասխան,
- Պատրաստել ներքին իրավական ակտեր՝ հրամաններ, աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր,
- Օժանդակել և իրականացնել կազմակերպության կորպորատիվ մշակույթի ձևավորման ու զարգացման աշխատանքներին,
- Մասնակցել ՄՌԿ բաժնի այլ աշխատանքների և նախագծերի իրականացմանը՝ աշխատակիցների ընդունման, ադապտացման, մոտիվացման, կարիերայի զարգացման, տեղափոխման, ուսուցման և այլ հարցերում։
Required Qualifications:
- Բարձրագույն դեղագիտական, բժշկական կրթություն,
- Դեղատնային ոլորտում աշխատանքային փորձ,
- Թրեյնինգներ և սեմինարներ կազմակերպելու և վարելու փորձ,
- ՀՀ աշխատանքային օրենսդրության, կադրային փաստաթղթերի վարման ստանդարտների իմացություն,
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Որակական և քանակական վերլուծություններ իրականացնելու ունակություններ,
- Թիմերի կառուցման, մոտիվացման, առաջնորդման և աշխատանքի մեջ ներգրավելու ունակություն,
- Պրեզենտացիաներ, ուսուցման այլ դիդակտիկ միջոցներ պատրաստելու և կիրառելու ունակություն:
About Alfa Pharm CJSC
Alfa-Pharm engaged in the import, wholesaling and retailing of medicines in Armenia.