Overview

Responsibilities:

  • Բանկի թվային ուղիների և պրոդուկտների զարգացում, ինտեգրացիաների գծով առաջարկների մշակում, իրականացում և կոորդինացում,
  • Լավագույն թվային պրոդուկտների և լուծումների մշակում՝ հիմնվելով Բանկի ռազմավարության վրա,
  • Բիզնես, ֆունկցիոնալ, ոչ ֆունկցիոնալ և տեխնիկական պահանջների վերլուծություն, ձևակերպում և հստակեցում,
  • Պրոդուկտների ճանապարհային քարտեզի և end-to-end լուծումների մշակում, ակտիվ համագործակցություն նախագծերի իրագործման շրջանակում ներգրավված թիմերի հետ,
  • Շահառուների և նրանց ակնկալիքների կառավարում, նախագծի վերաբերյալ մշտական հաղորդակցության ապահովում,
  • Նախագծերի վերաբերյալ ներկայացումների (presentation) պատրաստում, տնտեսական հիմնավորում, ծախսերի և արդյունքների վերլուծություն,
  • Միջազգային և տեղական փորձի մշտական ուսումնասիրություն, հաճախորդների կարիքների բացահայտում,
  • Համագործակցություն տեղական և միջազգային ընկերությունների հետ հեռահար եղանակով մատուցվող ծառայությունների զարգացման և ընդլայնման ուղղությամբ։

Required Qualifications:

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, բիզնեսի կառավարման կամ հարակից այլ ոլորտում,
  • Թվային պրոդուկտների մշակման և նախագծերի կառավարման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ (բանկային և/կամ ՏՏ ոլորտում),
  • Նախագծերի մշակման և կառավարման հմտություններ,
  • Գործընթացների և տվյալների հոսքերի նկարագրման և մշակման հմտություններ,
  • Թվային պրոդուկտների մարքեթինգային, ֆինանսական և այլ ցուցիչների վերլուծության հմտություններ,
  • FinTech ոլորտի զարգացման թրենդերի վերաբերյալ գիտելիքներ,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետման գերազանց մակարդակ (գրավոր և բանավոր),
  • Ստեղծագործ և հաճախորդների կարիքների ճշգրիտ բացահայտման, լուծումների մշակման հմտություններ,
  • Առաջնահերթությունների տարբերակման հմտություն, միաժամանակ մի քանի նախագծերի վրա աշխատելու կարողություն,
  • Սահմանված վերջնաժամկետների մեջ աշխատելու ունակություն,
  • Թիմում աշխատելու ունակություն և բանակցային գերազանց հմտություններ,
  • Թվայնացված վճարումների կամ էլեկտրոնային առևտրի ոլորտում աշխատանքի փորձը ցանկալի է: