Overview
«Ակունք» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2019 թվականին որպես նախագիծ, որի առաքելությունն է աջակցել Հայաստանի բնակչության խոցելի խմբերին: «ԱԿՈՒՆՔ» հիմնադրամի մասին կարող եք տեղեկանալ այստեղ https://www.facebook.com/akunqcharityfoundation և www.akunq.org
Պաշտոնի նկարագրություն
Ակունք հիմնադրամը փնտրում է նպատակասլաց և արդյունքին միտված տնօրեն, որը հետաքրքրված է բարեգործությամբ և պատրաստ է իր ժամանակն ու էներգիան լիովին ներդնել այս նախաձեռնության մեջ:
Այս պաշտոնի թեկնածուն պետք է ունենա առաջնորդի գիտելիքներ և հմտություններ, ունենա ֆոնդը զարգացնելու ցանկություն և ռազմավարություն, հասկանա շահույթ չհետապնդող կազմակերպությունների աշխատանքի առանձնահատկությունները։
Պաշտոնի պարտավորությունները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով՝
- Հիմնադրամի ամենօրյա գործունեության կառավարում,
- Հիմնադրամի ֆինանսական գործունեության կառավարում, բյուջեի կառավարում և հաշվետվություն,
- Հիմնադրամի բարեգործական գործունեությանը վերաբերող փաստաթղթերի վարում
- Հիմնադրամի զարգացման ռազմավարության մշակում կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով, առաջնահերթ խնդիրների իրականացման ծրագրերի մշակում և իրականացում,
- Հիմնադրամի ֆինանսավորման ռազմավարության և միջոցառումների մշակում և իրականացում, նեռարյալ առկա գործընկերների ու հովանավորների հետ կապերի պաշտպանում ու ամրապնդում, և նորերի ներգրավում,
- Հիմնադրամի թիմի կառավարում,
- Մարկետինգ, հաղորդակցություն, դիրքավորում, ներառյալ հովանավորների հետ աշխատանքը, բարեգործական ծրագրերի ներկայացման միջոցառումների կազմակերպում, համար միջոցների հայթայթում և այլն։
Պահանջներ թեկնածուների վերաբյալ՝
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է սոցիալական կամ տնտեսագիտության ոլորտում,
- Աշխատանքային փորձ շահույթ չհետապնդող կազմակերպություններում (նվազագույնը 3 տարի)
- Դրամահավաքների իրականացման կամ հովանավորների հետ աշխատանքի փորձ,
- Կազմակերպչական հմտություններ,
- Սոցիալական ցանցերի օգտագործման փորձ,
- Բարեգործական հիմնադրամների աշխատանքային հարթակների և ցանցերի իմացություն
- Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։