Overview

Responsibilities:

Գործառնական տնօրենի հիմնական նպատակները և գործառույթները

Անձնական ​առաջնորդություն

  • Լինել թիմի համար ոգեշնչող առաջնորդ: Կիրառել ղեկավարման և առաջնորդության տարբեր մոտեցումներ` հաշվի առնելով թիմի անդամների անձնային և մասնագիտական յուրահատկությունները:
  • Օգնել թիմերի ղեկավարներին դառնալու ինքնուրույն որոշում կայացնողներ և միևնույն ժամանակ թիմային  խաղացողներ և համագործակցողներ:

Կազմակերպչական առաջնորդություն

  • Սահմանել բոլոր թիմերի աշխատանքները պլանավորելու, բաշխելու, կազմակերպելու և գնահատելու միասնական մոտեցումներ, սկզբունքներ և ընթացակարգեր, ապահովել յուրաքանչյուր թիմում աշխատանքային պարտականությունների պատվիրակման արդյունավետություն:
  • Սահմանել դպրոցի ռազմավարությունից բխող նպատակներ թիմի ղեկավարների համար և ապահովել հստակ հաղորդակցություն այդ նպատակները փոխանցելու առումով:
  • Ապահովել, որ անհրաժեշտ նյութական և ֆինանսական ռեսուրսները պլանավորվեն, պատշաճ և արդյունավետ կերպով բաշխվեն ըստ կարիքների, վերահսկվեն ու փաստաթղթավորվեն և համապատասխան հաշվետվությունները ներկայացվեն պատասխանատուների կողմից համապատասխան ժամկետներում և ձևաչափով:
  • Կազմակերպել իր ենթակայությամբ աշխատողների մասնագիտական զարգացումը՝ ապահովելով նրանց մասնակցությունը անհատական և թիմային զարգացման ծրագրերի: Ապահովել, որ յուրաքանչյուր հաստիք համալրված լինի համապատասխան գիտելիքներ և հմտություններ ունեցող աշխատողներով:
  • Ապահովել, որ թիմի բոլոր անդամները բավարարեն «Այբ» համայնքի էթիկական և անձնային չափանիշներին և աշակերտների հետ նրանց փոխգործակցությունը համապատասխանի դպրոցում գործող մանկավարժական ստանդարտներին:
  • Նպաստել դպրոցի ներքին աշխատանքային միջավայրի շարունակական բարելավմանը, մշտադիտարկել թիմի բավարարվածությունն աշխատանքից և շահադրդումը:
  • Ապահովել, որ դպրոցի գործառույթները և գործողությունները համապատասխանեն օրենսդրական պահանջներին և ներքին կանոնակարգերին, ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ գործողությունները օրենսդրության հետ կապված ռիսկերը նվազագույնի հասցնելու համար:
  • Անմիջապես արձագանքել այն իրավիճակներին, որոնք շահերի բախում են առաջացնում անհատի, կազմակերպության և դպրոցի միջև և միջոցներ ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ:

Դպրոցի ռեսուրսների ընդհանուր կառավարում

  • Շարունակաբար միջոցներ ձեռնարկել դպրոցի ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման համար: Իրականացնել գույքագրումներ և այլ պարբերական միջոցառումներ դպրոցի գույքի վերահսկման և հաշվառման համար: Ապահովել համապատասխան կարգերի առկայությունը և կիրառելիությունը դպրոցում ռեսուրսների վնասվածքներից և կորստից ռիսկերը նվազագույնի հասցնելու համար:
  • Ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ դպրոցի բոլոր աշխատակիցները և աշակերտները  հոգ են տանում դպրոցի ունեցվածքի մասին, խնամքով են օգտագործում բոլոր սարքավորումները, հնարավոր ամեն ինչ անում են ռեսուրսների վատնումից խուսափելու համար: Համագործակցելով մյուս տնօրենների հետ՝ ներգրավել աշակերտներին և աշխատողներին դպրոցի տարածքի և հարակից տարածքների մաքրության, կանաչ գոտիների խնամքի մեջ:
  • Ավագ ղեկավարների թիմի հետ համագործակցելով՝ ապահովել, որ բաժինները նախապես պլանավորեն իրենց ծախսերը և հիմնավորեն, որպեսզի հնարավոր լինի օպտիմացնել ծախսերը և կանխատեսել հոսքերի շարժը:
  • Ստեղծել գործընթացներ և ընթացակարգեր, որոնք կապահովեն գնումների արդյունավետ գործընթացը, ձեռք բերված և/կամ մատուցվող ծառայությունների բարձր որակը և ծախսարդյունավետությունը: Սահմանել ծառայությունների կամ ապրանքների չափանիշներ և ստանդարտներ և հետևել, որ գնումների գործընթացն իրականացնելիս այդ ստանդարտները պահպանվեն և ձեռք բերված ծառայությունները և ապրանքները համապատասխանեն այդ չափանիշներին:
  • Անընդհատ բարելավել ռեսուրսների կառավարումը, կիրառվող գործիքակազմը և տեխնոլոգիաները՝ մատուցվող ծառայությունների որակը բարելավելու և ծախսերը կրճատելու նպատակով:
  • Ապահովել մարդկանց, սարքավորումների, տվյալների պահպանման և տարածքների անվտանգությունը: Ապահովել, որ աշակերտները և անձնակազմը պատշաճ վերապատրաստված և տեղեկացված լինեն անվտանգության կանոններին:
  • Ամբողջական պատասխանատվություն ստանձնել դպրոցի ռեսուրսների կառավարման քաղաքականությունը վերանայելու և թարմացնելու համար: Ապահովել, որ  այդ կարգերը համապատասխանեն դպրոցի առաջնահերթություններին և նպատակներին:
  • Համագործակցել այլ գերատեսչությունների հետ՝ ապահովելու, որ մարդկային ռեսուրսների կառավարումն իրականացվի դպրոցի հոգաբարձուների խորհրդի և ավագ ղեկավար կազմի սահմանած կանոնների, քաղաքականության և ընթացակարգերի համաձայն:
  • Մշակել և իրագործել ՏՏ ռազմավարությունը` տեղեկատվական տեխնոլիգիաների կիրառման միջոցով կրթության կազմակերպման և կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար:
  • Համոզվել, որ դպրոցական տարածքների և ռեսուրսների վերականգնումն ու վերանորոգումը իրականացվում են պարբերաբար, ճիշտ ժամանակին ու արդյունավետ և համապատասխանում են դպրոցի զարգացման ռազմավարությանը:
  • Դպրոցի անունից ղեկավարել դպրոցի ռազմավարական նպատակներով սահմանված ցանկացած շինարարական աշխատանք՝ ապահովելով, որ նոր շինությունները համապատասխանեն, նաև գերազանցեն դպրոցի տարածքների համար սահմանված չափանիշներին:
  • Ազնվության օրինակ ծառայել, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները աշխատակիցների ազնվությունը խթանելու և վերահսկելու համար:

Պլանավորում և բյուջետավորում

  • Ստանձնել բոլոր ստորաբաժանումներում բյուջեի պլանավորման և կատարման ընդհանուր պատասխանատվությունը: Համագործակցել ավագ ղեկավարների թիմի հետ՝ վստահ լինելու համար, որ բյուջեներն իրատեսական են, ռացիոնալ և համապատասխանում են ռազմավարական նպատակներին:

Ստորաբաժանման կառավարում

  • Պահանջել տարեկան հաշվետվություններ ստորաբաժանման բաժինների ղեկավարներից, պատրաստել ընդհանուր տարեկան հաշվետվությունը և ներկայացնել գործադիր տնօրենին:
  • Քննարկումների միջոցով դուրս բերել ստորաբաժանման բաժինների ղեկավարների հետ այն մեխանիզմները և գործընթացները, որոնք կարիք ունեն կարգավորման և փաստաթղթավորման, վերահսկել, որ արդյունքում մշակված փաստաթղթերն ունենան պատշաճ որակ և համապատասխանեն դպրոցի մյուս փաստաթղթերին:
  • Կազմել ստորաբաժանման բաժինների ղեկավարների համար այն ծրագրերը, որոնց հիման վրա հնարավոր կլինի նրանց կատարողականը գնահատել: Դրանց հիման վրա մշակել գործողությունների պլան և վերահսկել, որ գործողություններն իրականացվեն ժամանակին և պատշաճ կերպով:
  • Մշակել և պարբերաբար թարմացնել ստորաբաժանման բաժինների ղեկավարների աշխատանքի նկարագրությունները:

Այլ պարտականություններ՝ որպես ավագ ղեկավարների թիմի անդամի

  • Մասնակցել հնարավորինս շատ դպրոցական այլ գործառույթների իրականացմանը և միջոցառումներին, աջակցել աշակերտներին և անձնակազմին նրանց գործունեության մեջ ու ջանքերում:
  • Անհրաժեշտության դեպքում կատարել գործադիր տնօրենի գործառույթները:
  • Իրականացնել գործադիր տնօրենի կամ հոգաբարձուների խորհրդի հանձնարարած  այլ գործառույթներ:

Այլ գործողություններ

  • Իրականացնել գործադիր տնօրենի կամ հոգաբարձուների խորհրդի հանձնարարած  այլ գործառույթներ:

Required Qualifications:

  • Կառավարման կամ ադմինիստրատիվ ոլորտի կրթությունը կամ որակավորումը ցանկալի է
  • Կառավարման 5 և ավելի տարիների փորձ
  • ՀՀ օրենսդրության՝ ֆինանսատնտեսական գործունեության ոլորտին առնչվող հիմնական դրույթների լավ իմացություն
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի իմացություն
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ կիրառական գիտելիքներ, տեղեկացվածություն, թե ինչպես կարելի է տեղեկատվական տեխնոլոգիաները կիրառել աշխատանքի արդյունավետության մեծացման մեջ
  • Որոշումներ կայացնելու և պատասխանատվություն ստանձնելու ունակություն
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Քննադատական և կառուցողական մտածողություն
  • Հաշվետվություններ և զեկույցներ կազմելու հմտություններ
  • Խնդիրների բացահայտման, ներկայացման հմտություններ
  • Հուզական ինտելեկտ
  • Ստրեսակայունություն և բարդ իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
  • Թիմ ղեկավարելու հմտություններ
  • Թիմում արդյունավետ աշխատելու հմտություններ
  • Հաղորդակցության հմտություններ