Overview

«Ֆակտոր  տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է  մրցույթ՝ Factor.am կայքի գլխավոր խմբագրի հաստիքի համար։

Responsibilities:

Գլխավոր խմբագիրը պատասխանատու է  լինելու  կայքի  բովանդակության  համար՝  վերահսկելով դրա ստեղծման  ողջ գործընթացը՝  նյութերի թեմաների մշակումից, արտադրական գործընթացի կազմակերպումից մինչեւ վերջնական հրապարակում։ Դա ենթադրում է որակյալ լրագրության  չափանիշների,  խմբագրական աշխատանքի գերազանց տիրապետում, ստեղծարար մտքի եւ թիմային աշխատանքի բարձր  կարողություններ,  ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների, խոսքի ազատության  ջատագովում։Գլխավոր խմբագիրը պատասխանատու է  լինելու  կայքի  բովանդակության  համար՝  վերահսկելով դրա ստեղծման  ողջ գործընթացը՝  նյութերի թեմաների մշակումից, արտադրական գործընթացի կազմակերպումից մինչեւ վերջնական հրապարակում։ Դա ենթադրում է որակյալ լրագրության  չափանիշների,  խմբագրական աշխատանքի գերազանց տիրապետում, ստեղծարար մտքի եւ թիմային աշխատանքի բարձր  կարողություններ,  ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների, խոսքի ազատության  ջատագովում։

Required Qualifications:

Մասնագիտական բարձրագույն կրթություն՝ առնվազն մագիստրի աստիճան

Լրագրողական աշխատանքի / այդ թվում՝ հեռուստալրագրության/ առնվազն հինգ տարվա փորձ

Խմբագրական աշխատանքի առնվազն երեք տարվա փորձ

Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի եւ ռուսերենի  սահուն իմացություն

Թիմային աշխատանքի կազմակերպման կարողություններ

Սահմանված վերջնաժամկետների հստակ պահպանման աշխատանքային կարգապահություն

Արագ որոշումներ կայացնելու կարողություններ

Համակարգչային անհրաժեշտ գիտելիքներ՝ МS Office -ի գերազանց  իմացություն

Մեդիաոլորտին վերաբերվող  հայաստանյան օրենսդրության եւ միջազգային ստանդարտների խորքային գիտելիքներ

Ներհայաստանյան եւ միջազգային քաղաքական, դատաիրավական,  սոցիալ-տնտեսական, մշակութային իրողությունների մասին բարձր տեղեկացվածություն։