Overview

Մենք փնտրում ենք ֆինանսական գործընկերության բաժնի մասնագետի, ով պատասխանատու կլինի ստեղծել գործընկերական հարաբերություններ ֆինանսական ընկերությունների հետ (բանկեր, վարկային կազմակերպություններ և այլ)՝ խթանելով Թել-Սել-ի ծառայությունների օգտագործմանը շուկայում։  Մենք փնտրում ենք փորձառու թեկնածուի, ով հաշվետու է լինելու ֆինանսական գործընկերության բաժնի ղեկավարին։

Responsibilities:

  • Մշակել և զարգացնել գործընկերային հարաբերություններ առկա բանկերի/վարկային կազմակերպությունների հետ։
  • Ստեղծել երկարաժամկետ համագործակցություն նոր բանկերի/վարկային կազմակերպությունների հետ։ 
  • Ուսումնասիրել մրցակիցներին և շուկան՝ հանդես գալով նոր, էֆեկտիվ գաղափարներով Թել-Սել-ի ծառայությունների բարելավման համար։ 
  • Ուսումնասիրել միջազգային փորձը և դրա հիման վրա մշակել տեղական շուկայում մրցունակ բիզնես պրոդուկտներ։
  • Բիզնես պրոցեսների մշակում, անհրաժեշտության դեպքում դրանց ներդրում։
  • Իրականացնել այլ առընթեր հանձնարարություններ ըստ կարիքի։ 

Required Qualifications:

  • Բիզնես կառավարման, տնտեսագիտության կամ հարակից այլ ոլորտների բակալավրի որակավորում:
  • Ֆինթեք ոլորտի, վճարահաշվարկային համակարգերի և էլեկտրոնային փողի բազային իմացություն։
  • Առնվազն 2 և ավել տարիների նմանատիպ աշխատանքային փորձը պարտադիր է։ 
  • Բանակցային և հաղորդակցության հմտություններ։ 
  • Վաճառքի հմտություններ։
  •  Վճարահաշվարկային կազմակերպություն և բանկ հարաբերության բիզնես պրոցեսների իմացություն։
  • Պրակտիկ փորձառության օրինակներ ձևավորած ֆինանսական գործընկերության ոլորտում կդիտվի որպես առավելություն։ 
  • Գրավոր և բանավոր հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:
  • Համակարգչային գրագիտություն։
  • Ժամանակային խիստ սահմաններում աշխատելու ունակություն, միաժամանակ մի քանի ուղղությամբ աշխատելու հմտություն, ճկունություն:
  • Մեծ և ռիթմիկ թիմում ինտեգրվելու պատրաստակամություն։
  • Խմբային աշխատանքի ունակություն և պատրաստակամություն։
  • Բարձր անձնական հատկանիշներ (շփման ունակություն, պատասխանատվության զգացում, ազնվություն, նվիրվածություն, մասնագիտական և ոլորտային հետաքրքրվածություն):