Overview

Responsibilities:

Աշխատանքային պարտականությունները տարանջատված են ըստ կատարողականի երկու հիմնական նպատակի`

  1. Հետևել, վերահսկել և նախաձեռնել  բարեփոխումային ռազմավարական քայլեր՝ ՀՀ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպման իրականացմանն ուղղված։
  2. Աջակցել, զարգացնել և ամուր հիմք ստեղծել արդյունավետ թիմային համագործակցության։

 

Առաջին նպատակ՝ 
հետևել, վերահսկել և նախաձեռնել  բարեփոխումային ռազմավարական քայլեր՝ ՀՀ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպման իրականացմանն ուղղված։


Բնորոշ պարտականություններն են՝

  • իրականացնել նոր ստեղծված, արդիականացված և նորոգված սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմատեխնիկական միջոցների փորձարկումների արդյունքում ստացված աշխատանքերը, ինչպես նաև տեխնիկական առաջադրանքների ելակետային տվյալների, մեթոդական-նորմատիվային փաստաթղթերի ստեղծման աշխատանքները,
  • իրականացնել  նորմատիվ-իրավական և նորմատիվ-տեխնիկական ակտերի ու փաստաթղթերի նախագծերի նախապատրաստական աշխատանքները,
  • կազմակերպել ՌԱՀ-ին առնչվող հատուկ գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական ծրագրերի պետական գիտական և գիտատեխնիկական փորձաքննության աշխատանքները,
  • համակարգել նոր ստեղծված, արդիականացված և նորոգված սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմատեխնիկական միջոցների փորձարկումների ուղղությամբ տարվող աշխատանքները,
  • համակարգել սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմատեխնիկական միջոցների պետական պատվերի (ներհանրապետական գնումներ, նորոգման, արդիականացման ու հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ) ու դրա ձևավորման կարգի նախագծի մշակման աշխատանքները,
  • համակարգել նոր ստեղծված, արդիականացված և նորոգված սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմատեխնիկական միջոցների փորձարկումների ուղղությամբ տարվող աշխատանքները։

 

Երկրորդ նպատակ՝
աջակցել, զարգացնել և ամուր հիմք ստեղծել արդյունավետ թիմային համագործակցությանը։

 

Բնորոշ պարտականություններն են՝

  • նպաստել աշխատակիցների կողմից առաջարկների ներկայացման գործընթացներին,
  • հավաքագրել մասնագիտական կարծիքներ և առաջարկություններ Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերության և ռազմատեխնիկական պետական քաղաքականության կենսագործման համար նորմատիվ-իրավական և նորմատիվ-տեխնիկական ակտերի ու փաստաթղթերի նախագծերի մշակման համար, 
  • հավաքագրել համապատասխան տեղեկություն  հատուկ գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների տակտիկատեխնիկական պահանջների, տեխնիկական առաջադրանքների ելակետային տվյալների և մեթոդական-նորմատիվային փաստաթղթերի վերաբերյալ,
  • ըստ անհրաժեշտության աջակցել և վերահսկել գործընկերների աշխատանքը՝ խնդիրները բացահայտելու և լուծելու նպատակով։

Required Qualifications:

  • Բարձրագույն կրթություն ճարտարագիտության, տնտեսագիտության կամ հարակից այլ ոլորտներում,
  • 4+ տարվա համապատասխան աշխատանքային փորձ, 
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով գրագետ հաղորդակցվելու ունակություն,
  • Վերլուծական միտք և խնդիրների արագ լուծելու կարողություն,
  • Հաղորդակցման և հանրային խոսքի գերազանց հմտություններ,
  • Ռազմավարական մտածելակերպ՝ կազմակերպական և ղեկավարման ակնառու փորձառնությամբ,
  • Կառավարչական տարբեր օղակների հետ համագործակցելու փորձառնություն,
  • Դժվարին պայմաններում որոշումներ կայացնելու և խնդիրները լուծելու կարողություն,
  • Հանրային ծառայության 3+ տարվա փորձը ցանկալի է,
  • Փորձառնությունը բարձր տեխնոլոգիաների հետ առնչվող բնագավառում կդիտվի որպես առավելություն։