Overview
Responsibilities:
Աշխատանքային պարտականությունները տարանջատված են ըստ կատարողական երեք հիմնական նպատակի`
- Մշակել և իրականացնել գիտատեխնիկական զարգացմանն ուղղված ուսումնասիրություններ և բարեփոխային ռազմավարական քայլեր
- Ապահովել տիեզերական ոլորտի տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված գերկայությունների և հիմնական ուղղությունների մշակումը
- Աջակցել, զարգացնել և ամուր հիմք ստեղծել արդյունավետ թիմային համագործակցության համար։
Առաջին նպատակ՝
մշակել և իրականացնել գիտատեխնիկական զարգացմանն ուղղված ուսումնասիրություններ և բարեփոխային ռազմավարական քայլեր։
Բնորոշ պարտականություններն են՝
- Բացահայտել գիտատեխնիկական ոլորտում միջազգային պահանջներն ու չափանիշները, ինչպես նաև կիրառելիության հնարավորությունները ՀՀ-ում,
- Հավաքագրել գիտատեխնիկական ոլորտի ծրագրերի վերաբերյալ տվյալների բազա, և վերջինիս հիման վրա կատարված վերլուծությունների արդյունքում իրականացնել մոնիթորինգ և մշակել գիտության կողմից նոր տեխնոլոգիական լուծումների ու արտադրության մեջ ներդրման աշխատանքների իրականացման միջոցառումներ,
- Խթանել գիտատեխնիկական կառույցների, ընկերությունների գործունեությանն ու համագործակցային միջավայրի ստեղծմանը,
- Զարգացնել տիեզերական ոլորտի և գիտական գաղափարների նորագույն տեխնոլոգիական չափանիշներով մշակման և արտադրության մեջ ներդրման աշխատանքները,
- Վերլուծել արտաքին և ներքին շուկաների գիտական գաղափարները, իրականացման մեխանիզմները և դրանց հիմա վրա գործնականորեն նոր և բարձր որակական ցուցանիշներով արդյունքների ապահովման համար ռազմավարական քայլեր մշակել։
Երկրորդ նպատակ՝
ապահովել տիեզերական ոլորտի տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված գերակայությունների և հիմնական ուղղությունների մշակումը
Բնորոշ պարտականություններն են՝
- Ապահովել տիեզերական բնագավառի զարգացման պետական ծրագրերի ու միջոցառումների մշակումը, դրանց իրագործումը և մոնիթորինգը,
- Իրականացնել տիեզերական, բնական ու տեխնիկական գիտությունների բնագավառում գիտական հետազոտությունների իրականացմանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի և ստանդարտների, վարչական ընթացակարգերի, ինչպես նաև միջազգային պայմանագրերի և այլ փաստաթղթերի նախագծերի նախապատրաստումը, մշակումը ու դրանցով ստանձնած պարտավորությունների իրականացումը,
- Ներկայացնել տիեզերական բնագավառում միջազգային համագործակցության ծրագրերի, տիեզերական բնագավառի միջազգային առաջատար ընկերությունների ներգրավման աշխատանքների վերաբերյալ առաջարկություններ,
- Ապահովել հանրապետությունում տիեզերքի բնագավառում գիտատեխնիկական ներուժի (մարդկային ռեսուրսներ, հետազոտական կարողություններ, նորարարական էկոհամակարգ) զարգացմանն ուղղված ծրագրերի մշակումը և իրականացումը։
Երրորդ նպատակ՝
աջակցել, զարգացնել և ամուր հիմք ստեղծել արդյունավետ թիմային համագործակցության համար։
Բնորոշ պարտականություններն են՝
- Իրականացնել գիտատեխնիկական ոլորտում մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացման, այդ թվում՝ անհրաժեշտ մասնագետներին ներկայացվող պահանջների մշակման, կարողությունների գնահատման և նոր ռեսուրսների հավաքագրման աշխատանքներ,
- Համակարգել թիմակիցների կողմից ներկայացված առաջարկությունները՝ միտված գիտական գաղափարների շուրջ նորագույն տեխնոլոգիաների մշակմանը,
- Համակարգել աշխատանքների ու գործառույթների բաշխումը աշխատակիցների միջև, բացահայտել առկա և պոտենցիալ խնդիրներն՝ ուղղված արդյունավետ աշխատանքային հարաբերությունների պահպանմանը։
Required Qualifications:
- Բարձրագույն կրթություն ճարտարագիտության, տնտեսագիտության, աստղոֆիզիկայի, միջազգային հարաբերությունների ոլորտում,
- 4+ տարվա համապատասխան աշխատանքային փորձ (աշխատանքային փորձը կիրառական մաթեմատիկայի կամ տնտեսագիտության ոլորտում կդիտվի որպես առավելություն),
- Հանրային ծառայության 3+ տարվա ստաժը կդիտվի որպես առավելություն,
- Միջազգային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Անգլերեն և ռուսերեն լեզուներով գրագետ հաղորդակցվելու ունակություն,
- Պատրաստակամություն գործուղումների մեկնման,
- Վերլուծական միտք և խնդիրների արագ լուծելու կարողություն,
- Հաղորդակցման և հանրային խոսքի գերազանց հմտություններ,
- Կառավարչական տարբեր օղակների հետ համագործակցելու փորձառնություն,
- Դժվարին պայմաններում որոշումներ կայացնելու և խնդիրները լուծելու կարողություն։