Overview

Responsibilities:

  • Ուսումնասիրել ապրանքների ձեռքբերման պայմանագրերի կոմերցիոն պայմանները, հետևել դրանց կատարման ընթացքին, 
  • Կազմել համապատասխան հաշվետվություններ, հետևել պարգևատրումների ստացման ժամանակացույցին, 
  • Ապահովել փորձագիտական կենտրոնի ներկայացրած եզրակացության համապատասխան ներդիրների ժամանակին փոխանցումը լոգիստիկ բաժին, ներդիրների փոփոխության վերաբերյալ ակտերի կազմումն ու Առողջապահության Նախարարություն ուղարկումը,
  • Հաշվառել մատակարարների հայտարարած ակցիաները, ավարտից հետո պատրաստել ու տրամադրել հաշվետվություններ, 
  • Պատրաստել մատակարարների ներկայացուցիչների հետ ներդիրների փոփոխության պայմանագրեր և  դրանց հիման վրա վերահսկել կատարվող վճարումները,
  • Վերահսկել պայմանագրերի գործունեության ժամկետները ու տեղեկատվություն տրամադրել գնումների մասնագետներին,
  • Պահանջվող պարբերականությամբ 1С ծրագրից արտահանել և  տրամադրել վաճառքների ու մնացորդների վերաբերյալ տարբեր չափորոշիչներով հաշվետվություններ,
  • Պատրաստել հայերեն մակնշում պահանջող ներմուծված ապրանքների համար հայերեն ստիկերների տեքստերը,
  • Գրանցել և արխիվացնել արտաքին կապերի բաժնի աշխատանքային բոլոր փաստաթղթերը,
  • Կատարել բաժնի ղեկավարի այլ հանձնարարություններ:

Required Qualifications:

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն երեք տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • Գործնական բանակցություններ վարելու ունակություն,
  • Ընդգծված կազմակերպչական հմտություններ և բարձր պատասխանատվություն,
  • Համակարգչային ծրագրերի լավ իմացություն (MS Office),
  • Հայերենի  գերազանց իմացություն,  անգլերենի և ռուսերենի իմացություն,
  • Թիմային աշխատանքի պատրաստակամություն,
  • Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն:

About Alfa Pharm CJSC

Alfa-Pharm engaged in the import, wholesaling and retailing of medicines in Armenia.