Overview

Թեկնածուն համակարգելու է հանրային կապերի հետ աշխատանքները։

Responsibilities:

  • Հանրային կապերի և հաղորդակցության բաժնի աշխատանքների համակարգում,
  • Սոցիալական մեդիայի հարթակներում և կայքերի հետ կապված աշխատանքների վարում,
  • Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեությանն առնչվող տպագիր և էլեկտրոնային ռեսուրսների, պրոմո և լրատվական նյութերի ստեղծման և տպագրման գործընթացների կազմակերպում և համակարգում,
  • Համերգների և այլ նշանակալի իրադարձությունների լուսանկարների եւ տեսանյութերի, փաստաթղթերի արխիվացում, անհրաժեշտության դեպքում պահանջող կողմերին տրամադրում,
  • Սոցիալական մեդիայի հարթակներում և կայքերում, ինչպես նաև դրանցից դուրս ստացվող նամակներին, հարցումներին, մեկնաբանություններին պատշաճ և հետևաղական արձագանքում,
  • Միջոցառումների համար հաղորդավարների ընտրություն, նկարահանող թիմերի հետ համագործակցության հաստատում, կազմակերպության տարբեր օղակների և միջոցառումների անցկացմանը մասնակցող այլ կազմակերպությունների հետ  նրանց աշխատանքների համակարգում,
  • Հրավիրված և տեղացի արտիստների, այլ հյուրերի հետ հարցազրույցների վարում՝ ըստ անհրաժեշտության,
  • Նվագախմբի նախագծերի հետ կապված անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում, տրամադրում հետաքրքրված կողմերում և սպասարկում:

Required Qualifications:

  • Բարձրագույն կրթություն՝ լրագրության, մարքեթինգի, օտար լեզուների կամ հարակից մասնագիտությունների գծով,
  • Սոցիալական մեդիայի ոլորտի և դրա գործիքակազմերի վարժ տիրապետում,
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն (ուղղագրական և կետադրական կանոնների բացարձակ տիրապետում և հետևողականություն սոցիալական մեդիայում և այլ հարթակներում կատարվող գրառումներում),
  • Գրաֆիկական-դիզայներական ծրագրերի (Adobe Photoshop / Illustrator / InDesign) և MS Office ծրագրերի ընդհանուր իմացություն,
  • Թիմային աշխատանքներում ընդգրկվելու և աշխատելու ընդունակություններ,
  • Վերջնաժամկետներին հետևելու ընդունակություններ,
  • Որոնողական համակարգերի օպտիմալացման (SEO) հմտությունները և փորձը խրախուսվում են։