Overview

Responsibilities:

Գիտելիքներ և հմտություններ՝

- Կրթությունը՝ բարձրագույն (նախընտրությունը կտրվի տնտեսագիտական կրթություն ունեցող անձանց),
- Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ հաշվապահական ոլորտում,
- Համակարգչից վարժ օգտվելու կարողություն,
- MS Excel, Word, Outlook ծրագրերով աշխատելու գերազանց կարողություն (e-Invoicing, ՀԾ Ձեռնարկություն ծրագրերի իմացությունը ցանկալի է),
- Հայերենի` գերազանց , ռուսերենի, անգլերենի լավ իմացություն,
- Գործնական շփման և մասնագիտական էթիկայի կանոնների իմացություն,
- Պատասխանատվության և կարգապահության ընդգծված հատկանիշներ,
- Արագ կողմնորոշվելու ունակություն
- Վերլուծական միտք
- Մեծածավալ տեղեկատվության հետ աշխատելու ունակություն
- Թիմում աշխատելու կարողություն
 

Required Qualifications:

Աշխատանքային պարտականություններ՝

- Ստացված հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի ձևակերպում, ստուգում,
- Ներմուծման և արտահանման գործարքների ձևակերպում, այդ թվում ԵՏՄ գործարքների մասով վիճակագրական հաշվետվությունների պատրաստում,
- Պահեստի մուտքի և ելքի օրդերների ձևակերպում, ստուգում, բեռնագրերի ստուգում,
- Վճարման հանձնարարականների կազմում,
- Առհաշիվ անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների հաշվապահական ձևակերպում և վերահսկում,
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում, աշխատանք պայմանագրերի հետ,
- Հիմնական միջոցների հաշվառման հետ կապված գործառնությունների արտացոլում,
- Այլ աշխատանքներ, որոնք կծագեն աշխատանքային պրոցեսի ընթացքում (գույքագրում և այլն):