Overview
Ֆինլեքսը սպասում է եռանդով լի երիտասարդ մասնագետների, ովքեր սիրում են իրենց մասնագիտությունն ու հակված են թիմային զարգացման։
Responsibilities:
- տնտեսական գործառնությունների գրանցում, հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների, դրամական միջոցների, դեբիտորների և կրեդիտորների պարտավորությունների, եկամուտների և ծախսերի հաշվառում,
- աշխատավարձերի, նպաստների և այլ հատուցումների հաշվարկի իրականացում և փաստաթղթերի կազմում,
- սկզբնական հաշվառման փաստաթղթերի ընդունում, հաշվառում և համապատասխան գրանցումների իրականացում,
- հարկերի, տուրքերի և այլ վճարումների հաշվարկման ու փոխանցման հետ կապված գործառույթների իրականացում,
- հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների տվյալների հիման վրա կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության տնտեսական վերլուծությունների իրականացման աշխատանքներին մասնակցություն,
- հաշվարկների, հայտարարագրերի, տեղեկությունների և այլ հաշվետվությունների կազմում և ներկայացում գլխավոր հաշվապահի հաստատմանը, վերջիններիս հանձնում համապատասխան մարմիններ,
- պաշտոնեական պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում
Required Qualifications:
- հաշվապահական, ֆինանսական, տնտեսագիտական կամ այլ հարակից ոլորտի բարձրագույն կրթություն,
- նշված ոլորտներում աշխատանքային փորձը ցանկալի է, խրախուսվում են նաև սկսնակ մասնագետները,
- համակարգչային հմտություններ (MS office փաթեթի իմացություն), ՀԾ,
- հաշվային պլանի և հաշվապահական ձևակերպումների իմացություն,
- հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ,
- զարգացած տրամաբանություն, անալիտիկ մտածելակերպ,
- սեղմ ժամկետներում արագ կողմնորոշվելու ունակություն