Overview

«Էյ Էմ Գրուպ» ՍՊԸ-ին անհրաժեշտ է  Հաշվետար վաճառքի բաժնում։
 
Կազմակերպությունը զբաղվում է մ/պլաստե և ալյումինե դռների և պատուհանների, մետաղական և ապակե կոնստրուկցիաների, բազրիքների արտադրությամբ և տեղադրմամբ, ալյուկաբոնդե պանելներով շինությունների երեսպատմամբ:

Responsibilities:

Պարտականություններն են՝

  • Ընդունում և ձևավորում է նոր չափագրումների հայտերը,
  • Ընդունում է ընկերության հեռախոսազանգերը,
  • Իրականացնում է նախահաշիվների կազմման գործընթացը, նրանց վերջնական տեսքի բերումը,
  • Զբաղվում է փաստաթղթային փաթեթների վերջնական հավաքագրմամբ,
  • Պատասխանատու է հաճախորդների հետ աշխատանքների հանձնման-ընդունման փաստաթղթերի, պայմանագրերի հավաքման, նրանց արխիվացման համար,
  • Պատասխանատու է ընկերության փաստաթղթավորման, դրանց պահպանման համար,
  • Հսկողություն է իրականացնում ընկերության դեբիտորական պարտքերի նկատմամբ,
  • Վերահսկում է ինժեներների կողմից գնորդների սպասարկման որակը, հսկում է դրա ժամանակին կատարումը,
  • Վերահսկում է պատվերի ողջ գործընթացի ժամանակագրությունը,
  • Իրականացնում է կատարված որակական հարցումների մուտքագրում համապատասխան էլ. փաստաթղթերի մեջ և ցանկացած բացասական արդյունքով հարցման վերաբերյալ տեղեկացում է գործադիր տնօրենին,
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարում է պայմանագրով սահմանված աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն կապված այլ գործառույթներ, որոնք համապատասխանում են իր մասնագիտությանը կամ պաշտոնին,
  • Կազմում է հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ,
  • Կազմում է ընթացիկ հաշվետվություններ իրականացվող պրոեկտների ընթացքի վերաբերյալ:

Required Qualifications:

Պարտադիր պայմաններն են՝              

  • Բարձրագույն կրթություն,
  • Մասնագիատական աշխատանքայի փորձ,
  • Պլանավորման ունակություն,
  • Մարդկանց կառավարելու ունակություն,
  • Համակարգված աշխատելու կարողություն,
  • Թիմում աշխատելու կարողություն,
  • Համակարգչային անհրաժեշտ ծրագրային գիտելիքներ: