Overview

“Armenian Caritas BNGO” is looking for a “Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության Արտաշատ քաղաքի «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոնում աշխատանքի է հրավիրվում Սպորտի և առողջ ա”.

Responsibilities:

Աշխատանքային պարտականություններ

  • Կազմակերպել խմբակը՝ սահմանված մոդուլին համապատասխան՝ ներառելով ուսումնական, ճանաչողական, խաղային, մշակութային և զբաղվածություն ապահովող այլ միջոցառումներ,
  • Մշակել հետաքրքրաշարժ մոտեցումներ երեխաներին խմբակի մեջ ներգրավելու համար,
  • Կիրառել տարիքային խմբին համապատասխան մեթոդներ և մոտեցումներ խմբակի արդյունավետության նպատակով,
  • Ստանձնել պատասխանատվություն և մասնակցություն կենտրոնի շահառուների համար՝ ամառային ճամբարի, էքսկուրսիաների իրականացման համար,
  • Ապահովել խմբակի մեջ երեխաների գործնական ներառումը իրենց կողմից թեմատիկ նյութերի պատրաստման և ներկայացման միջոցով,
  • Կատարել ամենամսյա աշխատանքային պլանավորում և ներկայացնել կենտրոնի համակարգողին,
  • Պատրաստել և կենտրոնի համակարգողին ներկայացնել ամսական հաշվետվություններ իրականացված աշխատանքների վերաբերյալ՝ ապահովելով ծառայության փաստաթղթաշրջանառության և հաշվետվողականության պահանջները,
  • Պարբերաբար մասնակցել ծրագրային խմբակներին և անցկացնել քննարկումներ,
  • Համագործակցել այլ խմբակավարների և սոցիալական աշխատողի հետ՝ ընդհանուր միջոցառումների կազմակերպման հարցում,
  • Մասնակցել «Հայկական Կարիտասի» կողմից առաջարկվող դասընթացներին, վերապատարստումներին և համաժողովներին:

 

 

 

Required Qualifications:

Պահանջվող որակավորում և հմտություններ.

  • Մասնագիտական կրթություն,
  • Երեխաների հետ աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ,
  • Ճամբարների և էքսկուրսիաների անկացման փորձառություն,
  • Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն, նախաձեռնողականություն,
  • Անձնական պատասխանատվության բարձր զգացում,
  • Սթրեսակայունություն, համբերատարություն, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու հմտություն,
  • Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն:

 

«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել Չդատվածության մասին տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ: Բացառապես բոլոր աշխատակիցները պատրավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին

 

Դիմելու գործընթաց

Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով [email protected] և [email protected] էլ. հասցեներին մինչև 2021թ մարտի 2-ը՝ վերնագրում նշելով՝ «Արտաշատի «Փոքրիկ Իշխան» - խմբակավար»։

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (077) 00 83 14 հեռախոսահամարին: