Overview
“Armenian Caritas BNGO” is looking for a “««Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը ք. Գավառի «Տարեցների տնային խնամք» ծրագրում աշխատանքի է հրավիրում հոգեբանի:”.
Հիմնական պարտականությունները՝
- Իր իրավասության շրջանակներում խորհրդատվություն և աջակցություն (անհատական, խմբային) տրամադրել շահառուներին:
- Մշակել անհատական, խմբային հոգեբանական աշխատանքային ծրագրի բաղադրիչները և սահմանել ժամկետներ:
- Ըստ անհրաժեշտության իրականացնել տնայցեր, ինչպես նաև՝ ելնելով շահառուի կարիքներից՝ այցեր կատարել համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, անհրաժեշտության դեպքում՝ սոցիալական աշխատողի հետ համատեղ:
- Կատարել ամենամսյա աշխատանքային պլանավորում և ներկայացնել ծրագրի համակարգողին: Մշակել շահառուների համար անհրաժեշտ հոգեբանական միջոցառումների ամենամսյա պլանը:
- Պատրաստել և ծրագրի համակարգողին ներկայացնել ամսական և տարեկան հաշվետվություններ իրականացված աշխատանքների վերաբերյալ՝ ապահովելով ծառայության փաստաթղթաշրջանառության և հաշվետվողականության պահանջները։
- Բացել շահառուների անհատական հոգեբանական դեպքեր և հետևել անհատական հոգեբանական դեպքերի վարման գործընթացին: Իրավասության շրջանակներում լրացնել հոգեբանական, ծրագրային ձևաթղթերը, յուրաքանչյուր շահառուի մասին ընթացիկ տեղեկատվություն պահել։
- Աջակցել շահառուների ժամանցային ապահովման ծրագրերի, մշակութային և զբաղվածություն ապահովող այլ միջոցառումների իարկանացմանը։
- Անցկացնել պարբերական զրույցներ շահառուների հետ, հասկանալու նրանց մտահոգությունները, կարիքները։
- Պարբերաբար մասնակցել ծրագրային խմբակներին, անցկացնել քննարկումներ և հոգեբանական խորհրդատվություն, աջակցել ըստ անհրաժեշտության:
- Համագործակցել ծրագրային մյուս աշխատակիցների՝ բուժքույրերի, սոցիալական խնամողների և համակարգողի հետ՝ շահառուների դեպքերի արդյունավետ և համաչափ վարման նպատակով։
- Աջակցել փոփոխվող շահառուների ընտրության գործընթացին։
- Հարցազրույցներ վարել շահառուների հետ` ապահովելով հետադարձ կապ:
- Աջակցել շահառուների հաամր մշակութային, ժամանցային և հասարակական միջոցառումների արդյունավետ անցկացմանը։
- Համագործակցել պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ՝ ներկայացնելով շահառուի շահերը:
- Շարունակաբար աջակցել ծրագրի կողմից առաջարկվող ծառայությունների որակի բարելավմանը և անհրաժեշտության կամ հնարավորության դեպքում մասնակցել ծառայության սոցիալական քաղաքականության մշակման գործընթացներին:
- Մասնակցել հոգեբանական աշխատանքի վերաբերյալ կազմակերպության կողմից կազմակերպվող դասընթացներին:
- Կատարել Ծրագրի Ղեկավարի հրահանգով կամ կարգադրություններով իր վրա դրված այլ պարտականություններ՝ կապված Ծրագրի ընդհանուր գործունեության հետ:
- Մասնակցել «Հայկական Կարիտասի» կողմից առաջարկվող դասընթացներին, վերապատարստումներին, համաժողովներին:
- Մասնակցել ծրագրի գույքի պահպանման ու օգտագործման աշխատանքերին։
- Կատարել աշխատանքային անհրաժեշտությունից բխող նմանատիպ այլ պարտականություններ` ըստ ղեկավարի հանձնարարականների:
- Վերոնշյալ բոլոր գործառույթներն իրականացնել ՀՀ պետական օրենսդրությանը, ՀԿ ռազմավարությանը, ՀԿ «Վարվեցողության և էթիկայի կանոններին» և ՀԿ «Անվտանգության և պաշտպանության քաղաքականությանը» համապատասխան:
Անհրաժեշտ որակավորումներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն,
- Տարեցների հետ անցակցրած հոգեբանական աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ,
- Տարեցների պաշտպանության ոլորտում ՀՀ օրենսդրության իմացություն,
- Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն, նախաձեռնողականություն,
- Անձնական պատասխանատվության բարձր զգացում,
- Ստրեսակայունություն, համբերատարություն, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու հմտություն,
- Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
- Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն:
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել Չդատվածության մասին տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ: Բացառապես բոլոր աշխատակիցները պատրավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին:
Դիմելու գործընթաց
Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով [email protected] և [email protected] էլ. հասցեներին մինչև 2021թ․ մարտի 2-ը՝ վերնագրում նշելով՝ «Գավառի «Տարեցների տնային խնամք» ծր. հոգեբան»։
Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (077) 00 83 14 հեռախոսահամարին: