Overview

“Armenian Caritas BNGO” is looking for a “«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը ք. Վանաձորի «Տարեցների տնային խնամք» ծրագրում աշխատանքի է հրավիրում հոգեբանի”.

Responsibilities:

Հիմնական պարտականությունները՝

 

  • Իր իրավասության շրջանակներում խորհրդատվություն և աջակցություն (անհատական, խմբային) տրամադրել շահառուներին:
  • Մշակել անհատական, խմբային հոգեբանական աշխատանքային ծրագրի բաղադրիչները և սահմանել ժամկետներ:
  • Ըստ անհրաժեշտության իրականացնել տնայցեր, ինչպես նաև՝ ելնելով շահառուի կարիքներից՝ այցեր կատարել համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, անհրաժեշտության դեպքում՝ սոցիալական աշխատողի հետ համատեղ:
  • Կատարել ամենամսյա աշխատանքային պլանավորում և ներկայացնել ծրագրի համակարգողին: Մշակել շահառուների համար անհրաժեշտ հոգեբանական  միջոցառումների ամենամսյա պլանը:
  • Պատրաստել և ծրագրի համակարգողին ներկայացնել ամսական և տարեկան հաշվետվություններ իրականացված աշխատանքների վերաբերյալ՝ ապահովելով ծառայության փաստաթղթաշրջանառության և հաշվետվողականության պահանջները։
  • Բացել շահառուների անհատական հոգեբանական դեպքեր և հետևել անհատական հոգեբանական դեպքերի վարման գործընթացին: Իրավասության շրջանակներում լրացնել հոգեբանական, ծրագրային  ձևաթղթերըյուրաքանչյուր շահառուի մասին ընթացիկ տեղեկատվություն պահել։
  • Աջակցել շահառուների ժամանցային ապահովման ծրագրերի, մշակութային և զբաղվածություն ապահովող այլ միջոցառումների իարկանացմանը։
  • Անցկացնել պարբերական զրույցներ շահառուների հետ, հասկանալու նրանց մտահոգությունները, կարիքները։
  • Պարբերաբար մասնակցել ծրագրային խմբակներին, անցկացնել քննարկումներ և հոգեբանական խորհրդատվություն, աջակցել ըստ անհրաժեշտության:
  • Համագործակցել ծրագրային մյուս աշխատակիցների՝ բուժքույրերի, սոցիալական խնամողների և համակարգողի հետ՝ շահառուների դեպքերի արդյունավետ և համաչափ վարման նպատակով։  
  • Աջակցել փոփոխվող շահառուների ընտրության գործընթացին։
  • Հարցազրույցներ վարել շահառուների հետ` ապահովելով հետադարձ կապ:
  • Աջակցել շահառուների հաամր մշակութային, ժամանցային և հասարակական միջոցառումների արդյունավետ անցկացմանը։
  • Համագործակցել պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ՝ ներկայացնելով շահառուի շահերը:
  • Շարունակաբար աջակցել ծրագրի կողմից առաջարկվող ծառայությունների որակի բարելավմանը և անհրաժեշտության կամ հնարավորության դեպքում մասնակցել ծառայության սոցիալական քաղաքականության մշակման գործընթացներին:
  • Մասնակցել հոգեբանական աշխատանքի վերաբերյալ կազմակերպության կողմից կազմակերպվող դասընթացներին:
  • Կատարել Ծրագրի Ղեկավարի հրահանգով կամ կարգադրություններով իր վրա դրված այլ պարտականություններ՝ կապված  Ծրագրի ընդհանուր գործունեության հետ:
  • Մասնակցել «Հայկական Կարիտասի» կողմից առաջարկվող դասընթացներին, վերապատարստումներին, համաժողովներին:
  • Մասնակցել ծրագրի գույքի պահպանման ու օգտագործման աշխատանքերին։
  • Կատարել աշխատանքային անհրաժեշտությունից բխող նմանատիպ այլ պարտականություններ` ըստ ղեկավարի հանձնարարականների:
  • Վերոնշյալ բոլոր գործառույթներն իրականացնել ՀՀ պետական օրենսդրությանը, ՀԿ ռազմավարությանը, ՀԿ «Վարվեցողության և էթիկայի կանոններին» և ՀԿ «Անվտանգության և պաշտպանության քաղաքականությանը» համապատասխան:

Required Qualifications:

Անհրաժեշտ որակավորումներ
 

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • Տարեցների հետ անցակցրած հոգեբանական աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ,
  • Տարեցների պաշտպանության ոլորտում ՀՀ օրենսդրության իմացություն,
  • Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն, նախաձեռնողականություն,
  • Անձնական պատասխանատվության բարձր զգացում,
  • Ստրեսակայունություն, համբերատարություն, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու   հմտություն,
  • Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,
  • Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն:

 

«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել Չդատվածության մասին տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ: Բացառապես բոլոր աշխատակիցները պատրավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին

 

Դիմելու գործընթաց

Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետներ՝ ինքնակենսագրություն և հետաքրքրության նամակ ուղարկելով [email protected] և [email protected] էլ. հասցեներին մինչև 2021թ․ մարտի 2-ը՝ վերնագրում նշելով՝ «Վանաձորի «Տարեցների տնային խնամք» ծր. հոգեբան»։

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (077) 00 83 14 հեռախոսահամարին: