Overview
“Armenian Caritas BNGO” is looking for a “«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը ք. Վանաձորում աշխատանքի է հրավիրում Դրամաշնորհային ծրագրերի համակարգողի”.
Responsibilities:
Հիմնական պարտականություններ
- Ղեկավարել և համակարգել նշված դրամաշնորհային ծրագրերի բոլոր գործառույթների իրականացումը Հայկական Կարիտասի համապատասխան ծրագրերի ղեկավարների հետ՝ երաշխավորելով դրանց համապատասխանությունը ՀՀ պետական օրենսդրությանը, դրամաշնորհային ծրագրերի պայմանագրային պահանջներին և ՀԿ Ռազմավարությանը։
- Համագործակցելով ծրագրի ղեկավարի հետ՝ մշակել մանրամասն ծրագրային հաշվետվությունների փաթեթներ՝ համաձայն պայմանագրային պահանջների՝ կազմակերպելով և օգտագործելով թիմի մասնակցությունը և ներուժը։
- Կառավարել ծրագրի ֆինանսական հոսքերը, հաստատել և վերահսկել բյուջետային ծախսերը, կատարել բյուջեի ստուգումները։
- Վերահսկել և գնահատել իրականացվող աշխատանքը համապատասխան ծրագրերի ղեկավարների հետ միասին և ապահովել անհրաժեշտ խորհրդատվություն։
- Համապատասխան ծրագրերի ղեկավարների հետ համատեղ մշակել ծրագրային տարեկան գործողությունների պլանը և հետևել վերջինիս իրականացմանը։
- Պատրաստել և ներկայացնել ծրագրային բազմակողմանի վիճակագրական վերլուծություններ՝ ըստ անհրաժշտության և պահանջի։
- ՀԿ համապատասխան մասնագետների հետ ըստ անհրաժեշտության վերանայել և/կամ մշակել ծրագրային մոնիթորինգի ձևաթղթեր, ապահովել նախնական, ընթացիկ և վերջնական մոնիթորինգ և գնահատում, իրականացնել ստացված արդյուքների վերլուծություն և ներկայացնել համապատասխան հաշվետվություններ,
- Մասնակցել ոլորտային հանդիպումներին, կարողությունների հզորացման դասընթացներին, պետական քաղաքականության բարեփոխումների գործընթացներին։
- Համագործակցել Հայկական Կարիտասի մյուս ծրագրերի, նույն ոլորտում գործող տեղական և միջազգային պետական և ոչ պետական կառույցների հետ՝ գործունեության/ռեսուրսների արդյունավետ օգտագործման և գործողությունների համակարգման նպատակով։
- Հետևել և ըստ անհրաժեշտության մասնակցել ոլորտի պետական քաղաքականությունների և ռազմավարությունների մշակման գործընթացին, բարձրացնել անձնակազմի իրազեկվածությունը ոլորտում կայացվող որոշումների վերաբերյալ։
Required Qualifications:
Անհրաժեշտ որակավորումներ
- Բարձրագույն կրթություն,
- Ծրագրերի ղեկավարման առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
- Անգլերեն լեզվի գերազանց իմացություն,
- Ծրագրերի ֆինանսական և բովանդակային ղեկավարման հմտություններ, միաժամանակ մի քանի դրամաշնորհային ծրագիր ղեկավարելու կարողություն,
- Ծրագրային հաշվետվություններ ներկայացնելու և հավանական ռիսկերը գնահատելու, դրանք կանխարգելելու և ծրագրային գործողությունների բարելավմանն ուղղված գործողություններ մշակելու կարողություն,
- Ծրագրային անձնակազմին աջակցություն և ուղղորդում տրամադրելու պատրաստակամություն,
- Վերլուծական հմտություններ և խնդիրների լուծման ուղղությամբ պրոակտիվ մոտեցում ցուցաբերելու կարողություն,
- Շահակիր կառույցների հետ համագործակցության հմտություններ,
- «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի իմացություն,
- ՀՀ կառավարության կողմից ընդունված, տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ոլորտի որոշումների և նորմատիվ այլ իրավական ակտերի իմացություն,
- Տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող խնամքի և սոցիալական սպասարկման նվազագույն չափորոշիչների իմացություն:
«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն բոլոր ընտրված թեկնածուները պարտավորվում են ներկայացնել Չդատվածության մասին տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ: Բացառապես բոլոր աշխատակիցները պատրավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին