Overview

“Armenian Caritas BNGO” is looking for a “«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում սոցիալական աշխատողի ք. Արտաշատում”.

Responsibilities:

Աշխատանքային պարտականություններ․

  • Դեպքի վարում, որը ներառում է
  • Դժվարին իրավիճակներում հայտնված խոցելի շահառուների հայտնաբերում,
  • Կատարել տնայցեր,
  • Անցկացնել կարիքի գնահատում և կազմել միջամտության պլան՝ ըստ շահառուի կարիքների,
  • Կատարել միջմտության պլանով սահմանված գործողությունները,
  • Անցկացնել անհատական սոցիալական աշխատանք և խորհրդատվություն շահառուի հետ,
  • Աշխատանք շահառուի սոցիալական միջավայրի հետ,
  • Ապահովել շահառուների իրավունքների/շահերի պաշտպանություն,
  • Կազմել դեպքի վարման համար անհրաժեշտ փաստաթղթավորումը,
  • Պահպանել շահառուների անձնական տվյալների վերաբերյալ գաղտնիություն,
  • Կատարել համապատասխան ուղղորդումներ դեպի այլ կառույցներ,
  • Կազմել տեղեկատվական հիմնական բազա և յուրաքանչյուր շահառուի և իր ընտանիքի մասին ընթացիկ տեղեկատվություն պահել:
  • Խմբակների կազմում, գրաֆիկի մշակում և աշխատանքի ընթացի մշտադիտարկում:
  • Կազմել և կենտրոնի համակարգողին ներկայացնել կենտրոնի սոցիալական, մշակութային և ժամանցային միջոցառումների տարեկան պլանը /ըստ կենտրոնների/:
  • Մասնակցել կենտրոնի մասնագիտական թիմի շաբաթական ժողովներին և քննարկումներին:
  • Կազմակերպել/մասնակցել համատեղ դեպքերի քննարկումներին այլ կառույցների հետ:
  • Կազմել կատարված աշխատանքի ամենամսյա, վեցամսյա, տարեկան և փուլային հաշվետվություններ և ներկայացնել Կենտրոնի համակարգողին:
  • Մասնագիտական շարունակական կրթությունը ապահովելու համար մասնակցել կլոր սեղան քննարկումների, գիտաժողովների, մասնագիտական վերապատրաստման դասընթացների, սուպերվիզիաների:
  • Կատարել տրամաբանական հենքով նախատեսված ծրագրային ցուցանիշերի մոնիթորինգ և գնահատում՝ ըստ նախատեսված ժամանակացույցի:
  • Փակված դեպքերի շարունակական վերահսկողության կազմակերպում:
  • Վարվող դեպքերի վերագնահատում:
  • Կատարել Ծրագրի և անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարությունները՝ կապված Կենտրոնի ընդհանուր գործունեության հետ:

 

Required Qualifications:

 

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • Խոցելի շահառուների հետ սոցիալական աշխատանքի առնվազն 1 տարվա փորձ,
  • Կրթություն, երեխաների և տարեցների պաշտպանության ոլորտներում ՀՀ օրենսդրության իմացություն:
  • Թիմի հետ արդյունավետ հաղորդակցվելու և աշխատելու պատրաստակամություն և ունակություն, նախաձեռնողականություն,
  • Անձնական պատասխանատվության բարձր զգացում,
  • Ստրեսակայունություն, համբերատարություն, կոնֆլիկտային իրավիճակները հարթելու   հմտություն,
  • Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն,