Overview

“Yerevan Park” is looking for a “Head of guest service and operations department”.

Responsibilities:

  • Համակարգել, կառավարել և վերահսկել Երևանի Պարկի գործառնությունների բաժինը:
  • Վերահսկել հյուրընկալների, գանձապահների, ատրակցիոնների օպերատորների օրական աշխատանքը։
  • Օրական կտրվածքով պատրաստել գործառնությունների բաժնի աշխատակիցների աշխատանքային գրաֆիկները՝ ստուգելով, որպեսզի օպերատորները համապատասխանաբար սպասարկեն Ընկերության հյուրերին։
  • Կրել պատասխանատվություն՝ Պարկի համար շահագործման բոլոր ոլորտներում, ինչպիսիք են անվտանգության ընթացակարգեր։  
  • Արագ արձագանքել և ներկայացնել խնդիրը համապատասխան բաժնի պատասխանատուներին՝ Պարկում տեղի ունեցող միջադեպերի, ներառյալ ատրակցիոնների խափանում, հաճախորդների բողոքներ, առողջությանը սպառնող կամ նմանատիպ միջադեպերի առկայության դեպքում։
  • Վերահսկել Երևան Պարկի օպերատորների և թիմի անդամների գործառնական տարածքը։
  • Պարբերաբար դիտարկել հյուրերի հետադարձ կապի վերաբերյալ տեղեկատվությունը, կարիքները, վերլուծել և տալ համապատասխան լուծում՝ հյուրերի կողմից ներկայացված հարցումներին, անհամաձայնություններին և բողոքներին՝ ապահովելով հյուրերի գոհունակությունը։
  • Կրել պատասխանատվություն որակի  վերահսկողություն իրականացնելու մասով, ստեղծելով և կառավարելով աշխատակիցների կատարողականի հիմնական ցուցանիշները (KPI):
  • Վերստուգել և Գլխավոր տնօրենին ներկայացնել շահույթն ավելացնելու առաջարկություններ և գործողություններ։
  • Իրականացնել տվյալ պաշտոնից բխող այլ պարտականություններ։

Required Qualifications:

  • Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ Հյուրընկալության ոլորտում ղեկավարման պաշտոնում։
  • Բարձրագույն կրթությունը նախընտրելի է հյուրանոցային, տուրիզմի, հյուրընկալության և բիզնեսի ոլորտում։
  • Թիմում աշխատելու և առաջնորդելու հմտություններ։
  • Խիստ կազմակերպչական հմտություններ։
  • Խնդիրներին արագ արձագանքելու և դրանց կառուցողական լուծումներ տալու ունակություն՝ հաղթահարելով դժվար իրավիճակները։
  • Microsoft Office գերազանց իմացություն։
  • Ազատ հաղորդակցման հմտությունները հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։
  • Նախաձեռնելու հմտությունները։