Overview

Սոլար Սիթի ընկերությունը փնտրում է Ինժեներ նախագծող/ HVAC ճարտարագետ՝ իրականացնելու ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի նախագծում, հաշվարկների իրականացում, գծագրերի ստեղծում Auto CAD ծրագրով:

Responsibilities:

- Ուսումնասիրել շինարարական օբյեկտների օդափոխության, օդորակման, հովացման և ջեռուցման ինժեներական համակարգերը նախագծման համար;
- Ընկալել պատվիրատուների պահանջները և առաջարկել համապատասխան լուծումներ;
- Կատարել HVAC համակարգերի նախագծում;
- Կատարել անհրաժեշտ սարքավորումների ընտրություն;
- Իրականացնել ինժեներական համակարգերի հաշվարկ (հիդրավլիկ, աէրոդինամիկ);
- Կազմել նախագծեր և նախագծային փաստաթղթեր;
- Իրականացնել մոնտաժային աշխատանքների վերահսկողություն։

Required Qualifications:

- Բարձրագույն կրթություն (ՋԳՄՕ բաժին);
- Առնվազն 4 տարվա փորձ ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի նախագծման բնագավառում;
- ՀՀՇՆ իմացություն;
- Հայերեն, ռուսերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություն; անգլերեն լեզվի իմացութունը կդիտվի որպես առավելություն;
- Auto CAD, Auto CAD MEP ծրագրերի գերազանց իմացություն;
- Revit ծրագրի իմացությունը կդիտվի առավելություն։

Հմտություններ և ունակություններ՝
- Մանրուքների հանդեպ ուշադիր լինելու ունակություն;
- Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն;
- Թիմում աշխատելու ունակություն;
- Պարտաճանաչություն;
- Նպատակասլացություն։