Overview

Responsibilities:

ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

Համապատասխան ցիկլի և ֆակուլտետի ուսանողների գրանցումների կառավարում

  • Ապահովել իր ցիկլի և ֆակուլտետի բոլոր ուսանողների վարչական գրանցումը՝ առաջին կուրսի ընդունելության համար պատասխանատու աշխատակցի և կադրերի բաժնի (հրամանների կազմման համար) հետ համագործակցաբար,
  • Ապահովել իր ֆակուլտետի արտերկրի քաղաքացի դիմորդների հայտերի ընդունումը և գրանցումը՝ առաջին կուրսի ընդունելության համար պատասխանատու աշխատակցի հետ համագործակցաբար,
  • Ապահովել իր ֆակուլտետի բոլոր ուսանողների վարչական գրանցումը Ֆրանսիայի գործընկեր համալսարանում՝ ֆակուլտետի դեկանի և ֆրանսիացի համադեկանի հետ հետ համագործակցաբար,
  • Կենտրոնացնել ազատման, ուսման դադարեցման, բանակ մեկնելու համար գրվող բոլոր դիմումները՝ դրանք փոխանցելով կադրերի բաժին հրամանների կազմման համար,
  • Հետևել ֆակուլտատիվ առարկաների գրանցումներին՝ ուսումնական մասի՝ քննություններով զբաղվող օգնականի հետ համագործակցաբար,
  • Պարբերաբար թարմացնել ուսանողների թվաքանակի մասին վիճակագրությունը և ցուցակները ու հայտնել տեղեկատվության մեջ հանդիպող ցանկացած սխալի մասին:

Ուսանողների ուսումնական գործընթացի վարչական կառավարում

  • Հետևել ուսանողների ներկայությանը դասերին և ուսումնական գծով տնօրենին  հայտնել բացակայությունների մասին,
  • Հետևել դասավանդողների հաճախումներին և ուսումնական մասին ամենշաբաթյա կտվածքով ներկայացնել ամփոփում տեղեկատվություն դասախոսների բացակայությունների ու պարապած ժամերի մասին,
  • Պատասխանել ֆակուլտետի վերաբերյալ ուսանողների բոլոր հարցերին՝ անհրաժեշտության դեպքում համապատասխան ֆակուլտետի դեկանի հետ համագործակցաբար,
  • Ուսանողների, այլ բաժինների կամ ղեկավարության հանձնարարությամբ կազմել վարչական փաստաթղթեր տարբեր լեզուներով (հայերեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն), որոնք ստորագրվում են ուսումնական գծով տնօրենի կողմից (տեղեկանք, հավաստագիր, գնահատականների ամփոփագիր և այլն) :
  • Ռեկտորատի հետ համագործակցաբար պատրաստել կարգապահական հանձնաժողովների փաթեթներ՝ հնարավոր պատժամիջոցի ենթարկվող ուսանողի կարգավիճակի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն տրամադրելով,
  • Ապահովել ուսանողների ընդունելությունը ղեկավարության կողմից սահմանված ժամերին, որոնք ընդհանուր են բաժնի բոլոր աշխատակիցների համար (բացառությամբ մագիստրատուրայի ցիկլի) : Անհրաժեշտության դեպքում աշխատակիցը կարող է հերթապահության կանչվել հանգստյան օրերին՝ լրացուցիչ վարձատրությամբ :

 Ուսումնական տարվա տարբեր փուլերի պատրաստում, մասնավորապես կիսամյակային և տարեկան ամփոփիչ հանձնաժողովներ

  • Ապահովել կիսամյակային և տարեկան  ակադեմիական արդյունքների բնականոն կառավարումը՝ կատարելով հետևյալ գործառույթները.
  • Ստանալ իր ֆակուլտետի և ցիկլի քննական գրավորները,
  • «Կոդավորել» անանուն գրավոր աշխատանքները՝ ապահովելով արդյունքների ճշգրիտ  համապատասխանությունը,
  • Գրավորները հանձնել ստուգողներին,
  • Հիշեցումներ կատարել դասախոսներին գնահատականների փոխանցման համար՝ Դեկանի և Ուսումնական գծով տնօրենի հետ համագործակցաբար,
  • Մուտքագրել գնահատականները տվյալների բազայում ըստ առարկաների,
  • Հրապարակել գնահատականները ըստ առարկաների ինտրանետում և հատկացված ցուցատախտակների վրա :
  • Պատրաստել ամփոփիչ հանձնաժողովներ՝ սերտ համագործակցելով դեկանի և Ուսումնական գծով տնօրենի հետ.
  • Կազմել տարեկան արդյունքների ամփոփում յուրաքանչյուր ուսանողի համար մինչև հանձնաժողովներին ներկայացնելը,
  • Թարմացնել նախորդ տարիների վիճակագրությունը տարին ամփոփելու/չամփոփելու վերաբերյալ և հանձնաժողովի բնականոն ընթացքի համար անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնել,
  • Կազմել համապատասխան հանձնաժողովի նիստի արձանագրությունը,
  • Հրապարակել կիսամյակային և տարեկան արդյունքները ինտրանետում և հատկացված ցուցատախտակների վրա,
  • Դիպլոմներ հանձնել ուսանողներին :

Required Qualifications:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կրթություն

  • Բարձրագույն կրթություն` (Master 2 կամ դրան համարժեք) ցանկացած ոլորտում՝ ՏՏ, լեզվաբանություն, հասարակայնության հետ կապեր, մարքեթինգ հասարակական գիտություններ, այլ
  • Արտերկրում անգելերն լեզվով բարձրագույն կրթության առկայությունը կդիտվի որպես առավելություն :

Փորձ

  • Աշխատանքային փորձը կրթության, վարչարարության, ծրագրերի կառավարման և հարակից այլ ոլորտներում ցանկալի է։

Հմտություններ

  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Ֆրանսերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Համակարգչային գիտելիքներ,
  • Բազմամշակութային թիմում աշխատելու ունակություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման ունակություն: