Overview

Responsibilities:

-Գնահատում և վերլուծում է կարուսելների և ատրակցիոնների էլեկտրական համակարգերի, Էլեկտրական մալուխների, սարքավորումների ընթացիկ վիճակը, հետևում է նրանց շահագործման համար անհրաժեշտ նյութատեխնիկական պաշարների առկայությանը, անհրաժեշտության դեպքում կատարում է պաշարների համալրում:

-Վերլուծում, ներկայացնում և լուծում է ընթացիկ խնդիրները, հայտնաբերում է անսարքությունները, բացահայտում է դրանց պատճառը:

-Ներկայացնում է առաջարկություններ աշխատանքի բարելավման ուղղությամբ:

-Օրական (շաբաթական, ամսական) կարուսելների և ատրակցիոնների էլեկտրական համակարգերի թեստավորման իրականացում, վերանորոգումների և պրոֆիլակտիկ միջոցառումների իրականացում, թեստավորումների վերաբերյալ պարբերական հաշվետվությունների կազմում և ներկայացում անմիջական ղեկավարին:

-Տեղյակ է պահում ղեկավարին Էլեկտրական համակարգերի, սարքավորումների շահագործման ընթացացքում առաջացող հնարավոր վտանգի առկայության մասին:

-Վերահսկում է ինչպես հաճախորդների, այնպես էլ աշխատողների անվտանգության և առողջության պահպանման նորմերը:

-Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ իրականացում է պաշտոնից բխող այլ գործառույթներ:

-Կառուցում է աշխատանքային պրոֆեսիոնալ հարաբերություններ՝ համաձայն ձևավորված արժեքների, կորպորատիվ մշակույթի և հաստատված աշխատանքային էթիկայի և կարգապահական նորմերի:

 

 

Required Qualifications:

-Առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձ տվյալ բնագավառում,

-Բարձրագույն մասնագիտական կրթություն,

-Շփման գերազանց ունակություններ,

-Ակտիվություն և արագաշարժություն, խնդիրներին արագ լուծում տալու, բարդ իրավիճակներից դուրս գալու ունակություն, սթրեսակայունություն,

-Բարձր տեղակայման պայմաններում աշխատելու ունակություն,

-Ռուսերեն և անգլերեն լեզուներով ազատ հաղորդակցման ունակությունը կդիտվի որպես առավելություն,

-Պատասխանատվության զգացում: