Overview
Երևան Պարկ Ընկերությունը փնտրում է ինժեներ-էլեկտրիկի, ով պատասխանատու կլինի ընկերության համակարգերի և սարքավորումների, ինչպես նաև շահագործվող ատրակցիոնների բարձրակարգ մեխանիկական սպասարկման համար:
Responsibilities:
- Ստուգել և կարգավորել Երևան Պարկում առկա Էլեկտրական համակարգերն ու սարքավորումները՝ պահպանելով անվտանգության բարձր մակարդակը, համաձայն Ընկերության ստանդարտների և ընթացակարգերի։
- Իրականացնել էլեկտրական սարքավորումների տեղադրման, փորձարկման և շահագործման գործընթացը, ներառյալ սարքավորումների, լուսավորության, կառավարման համակարգի և այլ տեսակի էլեկտրալարերի միացումները:
- Երևան Պարկում իրականացնել ամենօրյա ստուգումներ, անհրաժեշտության դեպքում նորոգումներ։
- Իրականացնել համապատասխան փաստաթղթերի լրացումը, ինչպես նաև ղեկավարությանը ներկայացնել ամսական հաշվետվություններ։
- Իրականացնել անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ պարտականություններ։
Required Qualifications:
- Էլեկտրիկի 2-3 տարվա աշխատանքային փորձ:
- Բարձրագույն կրթություն էներգետիկայի ոլորտում։
- Էլեկտրական սխեմաներ կարդալու հմտություններ։
- 25 մ․ բարձրության վրա աշխատելու կարողություն։
- Խնդիրներին արագ արձագանքելու ունակություն։
- Հաղորդակցման հմտություններ։
- Թիմում աշխատելու ունակություն։