Overview

«Լույս» հիմնադրամի իրավաբանական հետազոտությունների թիմում առկա է վերլուծաբանի թափուր հաստիք: Պահանջվում է իրավաբան-վերլուծաբան, ով ունի բարձր մասնագիտական որակներ, միջանձնային և հաղորդակցման հմտություններ, թիմում աշխատելու կարողություն, պատասխանատվության բարձր զգացում, սեղմ ժամկետներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:

Responsibilities:

  • Իրականացնել արդի իրավական հիմնախնդիրների, ոլորտում իրականացվող իրավական քաղաքականության, օրենսդրական կարգավորումների վերաբերյալ իրավաբանական բնույթի հետազոտություններ և վերլուծություններ, պետական մարմինների գործունեության մոնիթորինգ։

Required Qualifications:

  • Իրավագիտության ոլորտի մագիստրոսի գիտական աստիճան,
  • Հանրային իրավունքի ոլորտում մասնագիտացում (նախընտրելի է),
  • ՀՀ պետական մարմինների, դրանց գործառույթների, օրենսդրական գործընթացների վերաբերյալ իմացություն,
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն,
  • Microsoft Office-ի, հատկապես` MS Word-ի գերազանց իմացություն,
  • Հետազոտական գործունեության փորձառություն (հրապարակումների առկայությունը խրախուսելի է)