Overview

Java ծրագրավորող

Եթե դու՝

• ձգտում ես գտնել out-of-box լուծումներ և օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ,

• ունես միջանձնային և հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու կարողություն,

• պատասխանատվության բարձր զգացում,

• հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,

Ապա մենք սպասում ենք քեզ:

Միացիր մեր թիմին և ստացիր.

1. առողջության ապահովագրություն,

2. Evocabank-ի ծառայությունների արտոնյալ պայմաններ, ապահովագրական ծառայությունների զեղչեր,

3. բարձր կատարողական, տոնական և տարեվերջյան բոնուսներ,

4. պարգևատրումներ ծննդյան օրերին, ամուսնանալիս և երեխա ունենալիս,

5. ազատ օրեր,

6. ընդմիջման հարմարավետ գոտի,

7. նորաոճ dress code,

8. նորարար և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայր,

9. մասնագիտական թրեյնինգներ, անձնային զարգացում և կարիերայի աճ,

10. միջազգային կոնֆերանսներ և գործուղումներ արտերկիր,

11. անգլերենի ուսուցում Evocabank-ում,

12. կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն,

13. թիմբիլդինգ և կորպորատիվ միջոցառումներ:

Էվոկաբանկն արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում մոբայլ ծառայությունների զարգացմանը:

Մենք աշխատում ենք mobile-first ֆորմատով՝ յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս նախևառաջ հաշվի ենք առնելու դրա՝ հավելվածով օգտագործման հարմարավետությունը:

Աշխարհը թվային է դառնում, և մենք պատրաստ ենք դրան:

Evocabank-ը քեզ տալիս է նոր միջավայր` քո փորձն ու գիտելիքները կիրառելու և նոր բարձունքների հասնելու համար:

Responsibilities:

-Ստեղծել պարզ և որակով կոդեր
-Պարբերաբար վերստուգել կոդերը և օգտագործել ծրագրերի մշակման լավագույն փորձը
-Իրականացնել բարդ կոդերի և ծրագրային ապահովման մշակում, թեստավորում և կարգաբերում,l
-Համագործակցել թիմի այլ անդամների հետ կոդերի և ծրագրային ապահովման մշակման հարցերում
-Մասնակցել ծրագրերի նախագծման և մշակման բոլոր փուլերին
-Մասնակցել խնդիրների լուծմանն ու թերությունների շտկմանը
-Վերլուծել պահանջները և աշխատել թիմի հետ` որակյալ արդյունքներ ստեղծելու համար

Required Qualifications:

-Բարձրագույն մասնագիտական (տեխնիկական) կրթություն,
-Առնվազն 6 տարվա աշխատանքային փորձ որպես ծրագրավորող,
-Java-յի գերազանց իմացություն,
-Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման (OOP) գերազանց իմացություն,
-TDD իմացությունը կդիտվի որպես առավելություն,
-Աշխատանքային փորձ Java and Kotlin լեզուներով,
-Աշխատանքային փորձ Spring framework-ով և Hibernate-ով,
-Աշխատանքային փորձ RESTful վեբ ծառայությունների նախագծման, մշակման և կարգաբերման գործում,
-Աշխատանքային փորձ SQL/MySQL կամ PostgreSQL կամ MongoDb տվյալների բազաներով,
-Աշխատանքային փորձ JWT token-ով,
-Docker-ով և Kubernetes-ով աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
-Հաղորդակցման և թիմում աշխատելու գերազանց հմտություններ,
-Նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում,
-Տեխնիկական անգլերենի լավ իմացություն

About EvocaBank CJSC

Evocabank CJSC is a commercial bank in Armenia. For more information about the Company, please visit: www.prometeybank.am.