Overview

«Ֆինքա» ՈւՎԿ փնտրում է Դատական իրավաբանների բաժնի իրավաբան, որը պատասխանատու է իր պորտֆելում գտնվող գործերով (դատական) Ընկերության իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև իրավաբանական վարչության ղեկավարի և դատական իրավաբանների բաժնի ղեկավարի հանձնանարությունների ժամանակին և պատշաճ կերպով կատարման համար:

Responsibilities:

- Իրականացնել իրավաբանական վարչությանը փոխանցված ժամկետանց վարկային գործերով համապատասխան փաթեթների կազմում, ընկերության ներքին իրավական ակտերով սահմանված ժամկետներում և կարգով հայցադիմումների պատրաստում և դատարան ներկայացում, դատական նիստերի մասնակցություն, գործի քննության ընթացքում անհրաժեշտ միջնորդությունների, պատասխանների, առարկությունների, դիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների, դրանց պատասխանների, սնանկության վարույթներով դիմումների, պահանջների այլ անհրաժեշտ փաստաթղթերի կազմում և ներկայացում, հաշտության համաձայնությունների կնքում;
- Դատական գործերով վճիռները օրինական ուժի մեջ մտնելուց հետո սեղմ ժամկետնում այդ գործերով կատարողական թերթեր տրամադրելու (հարկադիր կատարման ծառայություն ուղարկելու) համար ներկայացնել դիմումներ համապատասխան դատարաններ, ինչպես նաև հետևել կատարողական թերթերը դատարանների կողմից հարկադիր կատարման ծառայություն ուղղարկված լինել/ չլինելու ընթացքին;
- Պատրաստել մահացած պարտապանների նկատմամբ ունեցած Ընկերության պահանջները և ներկայացնել համապատասխան իրավասու/ պաշտոնատար անձանց;
- Հետևել դատական և սնանկության գործընթացում գտնվող գործերի ընթացքին, նշանակված աճուրդներին, վարել հաշվառում աճուրդներում գտնվող գործերի և գույքերի վերաբերյալ;
- Իրականացնել դատարաններից, սնանկության կառավարիչներից, ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայությունից, ինչպես նաև դատավարության կողմերից ստացված փաստաթղթերի հաշվառումը դատական գործերի էլեկտրոնային եղանակով վարվող հաշվետվությունում, իրականացնել այդ փաստաթղթերի տեղադրումը համապատասխան դատական գործերի փաթեթում;
- Ընկերության անունից մասնակցել վարչական վարույթներին, դատական նիստերին, հանդես գալ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, իրավապահ մարմիններում՝ Ընկերության իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար;
- Իրավաբանական վարչության ղեկավարի հանձնարարությամբ իրականացնել իրավաբանական վարչության գործառույթների շրջանակներում մտնող այլ հանձնարարություններ և առաջադրանքներ;
- Իրավաբանական վարչության դատական իրավաբանների բաժնի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնել դատական իրավաբանների բաժնի գործառույթների մեջ մտնող այլ հանձնարարություններ և առաջադրանքներ;
- Իրականացնել նաև իր հիմնական պարտականությունների հետ փոխկապված և ղեկավարների կողմից տրված օրենքով և այլ օրենսդրական ակտերով նախատեսված կամ չարգելված այլ հանձնարարականներ:

Required Qualifications:

- Բարձրագույն իրավաբանական կրթություն;
- Առնվազն 1 տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ;
- Ֆինանսական կազմակերպություններում և/ կամ ՀՀ դատական ատյաններում համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն;
- Փաստաբանի արտոնագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն;
- ՀՀ քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության, ՀՀ ԿԲ կանոնակարգերի, վարկային կազմակերպությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի իմացություն;
- Տեղեկատվությունը հավաքելու, վերլուծելու և հաշվետվություններ ներկայացնելու ունակություն;
- Շփման և բանակցություններ վարելու գերազանց հմտություններ;
- Վերլուծական և համադրական մտածողություն;
- Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն;
- Գրավոր հաղորդակցության գերազանց հմտություններ;
- Հայերենի գերազանց իմացություն; անգլերենի և ռուսերենի լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն;
- Մասնագիտական զարգացման և վերապատրաստման պատրաստակամություն;
- Համակարգչային գիտելիքների առկայություն (MS Office):