Overview

Ֆակուլտետի դեկանը պատասխանատու է ռեկտորին ֆակուլտետի գիտամանկավարժական աշխատանքների վարման, պլանավորման, կազմակերպման և կառավարման համար:
Նա վարում և իրականացնում է համապատասխան կառույցների (ԳՄԽ, Հոգաբարձուների խորհուրդ և այլ) կողմից ընդունված քաղաքականությունն ու հրահանգները:

Responsibilities:

Դեկանի պարտականությունները.

ա) Կազմակերպել և համակարգել ֆակուլտետում դասավանդող դասախոսների աշխատանքը (ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաների՝ մասնագիտական դասընթացների, լեզուների, կամընտրական առարկաների համար):

բ) Աջակցել ընդունելության քննությունների, դասընթացների և կիսամյակային քննությունների անխափան ընթացքին:

գ) Աջակցել, ուղղորդել և վերահսկել ուսանողներին ու ասպիրանտներին նրանց ուսումնառության և մասնագիտական հետագծերի կառուցման ընթացքում:

դ) Ֆակուլտետի շրջանակներում երաշխավորել որակի ապահովմանն առնչվող միջոցառումների արդյունավետ իրականացումը:

ե) Նպաստել ֆակուլտետի ներքին և արտաքին զարգացմանն ու հեղինակության բարձրացմանը:

զ) Ռեկտորի կամ Ուսումնական գծով տնօրենի հանձնարարությամբ իրականացնել իր որակավորմանը համապատասխան այլ գործառույթներ:

է) Գործընկեր համալսարանների կից դեկանների հետ գործակցաբար և համատեղ իրականացնել ՄԿԾ-ների տեղայնացումը և ֆրանսիացի ու հայ դասախոսների  միջև կապերի հաստատումը:

 

Required Qualifications:

Պահանջվող ունակություններ և գիտելիքներ

 

Թեկնածուի որակավորում

  • Մագիստրոսի դիպլոմ և Հայաստանում առնվազն 10 տարվա մասնագիտական փորձ, ընդ որում՝ համապատասխան ոլորտում մանկավարժական փորձ, կամ գիտությունների թեկնածուի կոչում և Հայաստանում առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ,
  • Լեզուների իմացություն՝ հայերեն (պարտադիր), ֆրանսերենի Բ2 մակարդակ (պարտադիր), անգլերենի առնվազն Բ2 մակարդակ (ցանկալի):

Գիտելիքներ

  • Հայկական և եվրոպական բարձրագույն կրթության, մասնագիտական ուսուցման ու հետազոտական համակարգերի լավ իմացություն,
  • Կրթական ծրագրերի իրականացման ծախսերի հաշվարկի սկզբունքների իմացություն,
  • ՏՀՏ իմացություն:

Տեխնիկական և մանկավարժական ունակություններ

  • Ֆակուլտետի կառավարման կազմակերպման և զարգացման հմտություններ,
  • Կրթական ինժեներիայի հմտություններ,
  • Ծրագրերի վարման հմտություններ,
  • Որակի ապահովմանն ուղղված փոփոխությունների ուղղորդման հմտություններ,
  • Տարբեր ոլորտների դերակատարների հավաքագրման և ղեկավարման հմտություններ,
  • Վերլուծություններ կատարելու և գրավոր հաշվետվությունների կազմման հմտություններ:

Անձնական որակներ

  • Նորարարություն / ստեղծագործ միտք,
  • Քննադատական միտք,
  • Պատրաստակամություն և արագ հակազդելու ունակություն,
  • Հաշվետու լինելու ունակություն,
  • Թիմային աշխատանք,
  • Խստություն,
  • Անաչառություն: